13:42 21.05.2025
Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Россия 24-ի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրեց ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրեց՝ արդյոք սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը նոր ռազմավարական գործընկերներ է փնտրում, օրինակ, Եվրոպայում։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը նախ ընդհանրապես խոսել է աշխարհում տարիներ, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգության ճարտարապետության մասին և այն մասին, որ վերջին տարիներին առհասարակ մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն այդքան արդյունավետ չի աշխատում։
«Բայց, իհարկե, խոսում էի նաև մեր մասին։ Մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել կամ կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։ Մասնավորապես անդրադառնալով այն հարցին, թե մենք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ։ Մեր պարտավորությունները, իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք ոչ մեկ չի լուծարել։
Միևնույն ժամանակ, հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով են աշխատել, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Կան նաև մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների, օրինակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ես հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում։ Այստեղ գոնե այս պահին ավելի հեռուն գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել, որ մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են, այդ քննարկումներն ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ, գործընկերային հարաբերություններ և առողջ գործընկերային քննարկումներ կան»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
19:24 21.05.2025
«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...
19:14 21.05.2025
Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...
19:09 21.05.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...
19:00 21.05.2025
Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...
18:53 21.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ ԼավրովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...
18:49 21.05.2025
Մոսկվան ու Երևանն անկեղծորեն քննարկում են զանազան հարցերում առկա դիրքորոշումների տարբերությունները․ ԼավրովՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բնորոշմամբ՝ Մոսկվան և Երևանը հնարավորինս բաց քննարկում են այն հարցերը, որոնց վերաբերյալ երկու պետությունների դիրքորոշումները տարբերվում են։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայ-ռուսական համալսարանում ունեցած ելույթի ընթացքում։ «Ես անմիջապես կցանկանայի ասել, որ մեր ղեկավարների հանձնարարականին համապատասխան, մենք չափազանց բաց քննարկում […] ...