14:53 27.07.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Բաքվի և Երևանի միջև շփումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ օրը Բաքվում քաղաքական խորհրդակցություններ է անցկացվել Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:
«Ցանկանում եմ ադրբեջանցի գործընկերներին շնորհակալություն հայտնել հրավերի համար, մեզ մոտ առկա է ավանդական համագործակցություն: Մենք կատարել ենք տարբեր հարցերով կարծիքների փոխանակում: Պայմանավորվել ենք ինտենսիվորեն կատարել կարծիքների փոխանակում, որոշել ենք միջազգային հարթակներում միջազգային համագործակցության ուրվագծերը»,- հայտարարել է Զախարովան Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում:
Նա նշել է, որ Ռուսաստանն իրեն գերազանց հաշիվ է տալիս և հրաշալի հասկանում է թեման:
Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորման հարցով հանդիպումները տարբեր մակարդակներով են անցկացվում:
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև ցանկացած հանդիպումները, որոնց մասին պայմանավորվում են երկու կողմերը, և որոնք կառուցողական են անցնում»,- ասել է նա:
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...