15:56 17.03.2022
ՀՖՖ-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ներկայացուցիչները մեկնել էին Իսպանիա, որտեղ բացի մասնագիտական վերապատրաստումից, նաև ծանոթացել էին մի շարք ակումբների ենթակառուցվածքներին և նյութատեխնիկական հնարավորություններին:
ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի ղեկավար Նարեկ Վանեսյանի հետ, որը ներկայացրել է այցի մանրամասները:
-Պարոն Վանեսյան, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել հայ բժիշկների այցելությունն Իսպանիա:
-Իսպանիա մեկնելու նախաձեռնությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային էր: Հաշվի առնելով՝ որքան զարգացած է բժշկական ծառայությունների ոլորտն Իսպանիայում, մեր բժիշկների համար շատ կարևոր էր տեղում ծանոթանալ ինչպես տարբեր գործընթացներին, այնպես էլ ենթակառուցվածքներին: Մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսը, որն ամբողջ ընթացքում ուղեկցում էր մեզ: Հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ևս նպաստեց մի շարք հանդիպումների կայացմանը: Նրանց շնորհիվ մենք կարողացանք այցելել ինչպես մի շարք բժշկական հաստատություններ, այնպես էլ մարզական տարբեր ակումբներ:
-Կոնկրետ ի՞նչ հանդիպումների մասին է խոսքը:
– Պաբլո Լյանեսը և Խավիեր Մինյանոն շատ ճանաչված և հարգված են Մադրիդում: Նրանց անմիջական ջանքերով մենք հանդիպեցինք իսպանացի լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին, որի հետ քննարկեցինք ամենաբարձր մակարդակի թիմերում բժշկական ծառայության դերն ու նշանակությունը: Խավիեր Մինյանոյի հետ ևս քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր, որոնք գլխավորապես վերաբերում են ազգային և մյուս հավաքականներում որդեգրված բժշկական քաղաքականությանը, ֆուտբոլիստների բժշկական պահանջմունքների բավարարման մեխանիզմներին: Հանդիպեցինք նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, ով պատրաստակամություն հայտնեց հետագայում աջակցելու համատեղ իրականացվող ծրագրերին։
-Իսկ ո՞ր ակումբների և բժշկական հաստատությունների մասին է խոսքը:
-Մենք այցելեցինք Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, որտեղ հանդիպեցինք ակումբի բժշկական ծառայության ղեկավար Նիկո Միհիչի հետ: Համաձայնություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության և համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:
Այցելեցինք Իսպանիայի Օլիմպիական կոմիտե, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» մարզաբազա: Երկու տեղերում էլ պայմանավորվեցինք միմյանց փորձառությանը ծանոթանալու նպատակով իրականացնել բժիշկների ճանաչողական այցեր:
Շատ հագեցած էր այցելությունը Վիրաբուժության սիմուլյացիայի կենտրոն, որտեղ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք իրականացնել մարզական վերականգնողական թիրախավորված ծրագրեր:
Մասնակցեցինք նաև վնասվածքաբանների և սպորտային բժիշկների համար նախատեսված կոնֆերանսի, որը նվիրված էր նյարդամկանային սինապսի վնասվածքների արդյունքում մարզիկների վերականգնմանը:
Մասնակցեցինք Սան Ռաֆայել կլինիկայում կազմակերպված ներկայացուցչական կոնֆերանսին, որին հաջորդեց շրջայցը Սան Ռաֆայել մասնավոր բժշկական կենտրոնում: Այս կլինիկայում տարվող աշխատանքները մեզ համար կարևոր էր, քանի որ հենց այս հաստատությունում են պարբերաբար բուժում ստանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
17:12 14.07.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...
17:07 14.07.2025
Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասումՀուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:57 14.07.2025
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...
16:54 14.07.2025
Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում էԱյսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...