18:18 17.03.2022
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր նշվել է ականավոր գիտնական, հասարակական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ ղեկավար կազմը, բուհերի ռեկտորներ, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի զավակները, թոռները, գործընկերներն ու աշակերտները:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը.
«Այս պատմական դահլիճում այսօր նշում ենք խորհրդանիշ դարձած շատ կարևոր մարդու՝ Սերգեյ Համբարձումյանի հոբելյանը: Ես ինքս անձնական շփումներ չեմ ունեցել Սերգեյ Համբարձումյանի հետ, բայց շատ ուշադիր եմ եղել նրա յուրաքանչյուր խոսքին, յուրաքանչյուր շարժին՝ ուսանող տարիներից սկսած: Սերգեյ Համբարձումյանի հիշատակը միշտ պետք է վառ մնա»:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն իր հերթին նշել է, որ Սերգեյ Համբարձումյանը մեր ժամանակների խոշորագույն գիտնականներից էր, մի շարք գիտական նոր ուղղությունների ստեղծող, մեխանիկայի հայկական գիտական դպրոցի հիմնադիրներից մեկը:
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը հանդես է եկել «Սերգեյ Համբարձումյան՝ գիտնականը, քաղաքացին» վերնագրով զեկույցով:
«Անգնահատելի է Սերգեյ Համբարձումյանի թողած գիտական մեծ ժառանգությունը, որն այսօր էլ շարունակում են հաջողությամբ զարգացնել նրա աշակերտներն ու համախոհները, որոնք երկար տարիներ կպահպանեն ականավոր գիտնականի, հիանալի մանկավարժի, փայլուն հռետորի ու վեհանձն մարդու պայծառ հիշատակը»,- նշել է Լենսեր Աղալովյանը։
Ելույթներով հանդես են եկել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մարտի 18-ին Հայ-ռուսական համալսարանում: ՀՌՀ նորակառույց մասնաշենքում տեղի կունենա ՀՌՀ գրադարանը Սերգեյ Համբարձումյանի անվամբ կոչելու արարողությունը: ՀՌՀ գրադարանում կանցկացվի Սերգեյ Համբարձումյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև տեղի կունենան Սերգեյ Համբարձումյանի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը և Գագիկ Սարգսյանի «ГОРДЫЙ АРМЯНИН 21 ВЕКА» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Սերգեյ Համբարձումյանի կյանքին և գործունեությանը։
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...