Սյունիքի մարզում կմեկնարկի դպրոցների կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Սյունիքի մարզում կմեկնարկի դպրոցների կառուցումը

21:23 17.03.2022

Կառավարությունը որոշել է վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ կատարել «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքում, փոփոխություններ և լրացումներ՝ ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի 2121-Ն որոշման մեջ և գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ-ին հատկացնել 67 մլն 125 հազար դրամ գումար, որից 60 մլն 60 հազար դրամն ուղղվելու է Կապան խոշորացված համայնքի 13 բնակավայրում կրթահամալիրների ստեղծմանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը: 13 բնակավայրերից 8-ում` Աճանանում, Օխտարում, Արծվանիկում, Գեղանուշում, Սյունիքում, Եղեգում, Ծավում և Ճակատենում կիրականացվի կրթահամալիրների վերակառուցում, Ներքին Հանդում և Շիկահողում կկառուցվեն կրթահամալիրներ, Վերին Խոտանանում, Դավիթ Բեկում և Եղվարդում՝ կկառուցվեն մոդուլային շենքեր: Նախատեսվում է ունենալ արդիական շենքային և գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, որտեղ կկազմակերպվեն նախադպրոցական, դպրոցական և լրացուցիչ կրթական ծրագրեր՝ ըստ համայնքների կարիքների: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվի 8 երթուղի՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով: Արդեն իսկ աշխատանք են տարվել Սյունիքի մնացած՝ 7 խոշորացված համայնքում նույն ծրագրի իրականացման համար: Նախարարը հայտնել է, որ Սյունիքի մարզի ևս 3 դպրոց՝ Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 9 ավագ դպրոցը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, ներառվել են 300 դպրոցների ցանկում, իսկ Կապան խոշորացված համայնքում քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ սմարթ կենտրոնի կառուցման հնարավորությունը: Վերոնշյալ որոշմամբ նախատեսվում է նաև 7 մլն 65 հազար դրամ գումար հատկացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար: Նախորդ տարի կառավարությունն ավելի քան 175 մլն դրամ էր հատկացրել արձանի վերականգնման համար:

Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ Սյունիքի կրթական միջավայրի կազմակերպման հարցում Կառավարությունն անցնում է նախագծման փուլին, և միջոցները տրամադրվում են այդ նպատակով:

 «Սա խնդիր է, որը շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի, և հարցը կրթության հասանելիության մասին է: Գիտեք, ամենատարբեր ժամանակներում ամենատարբեր լուծումներն են առաջարկվել, սկսվել է դպրոցների օպտիմալացման ծրագիրը, այլ ծրագրեր են իրականացվել, հետո թևակոխել ենք ֆինանսավորման բանաձևի փնտրտուքի փուլ, մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորման համակարգ, բայց, այնուամենայնիվ, կարծում ենք, որ գտել ենք մոդել, որով իսկապես կարողանալու ենք կրթության հասանելիությունը նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում ապահովել:

Խոսք է գնում կոնկրետ կրթական շենքերի կառուցումը մեկնարկելու մասին, բայց ցանկանում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել, որ սա կոմպլեքս ծրագիր է: Այո, շենքային ենթակառուցվածքները շատ կարևոր են, կրթական բովանդակության հարցը մենք լուծել կամ լուծում ենք, բայց, պարոն Սանոսյան և պարոն Մաթևոսյան, եթե զուգահեռ մենք այս բոլոր ենթակառուցվածքներն իրար կապող ճանապարհներ չունենանք՝ ոչ թե նորմալ, այլ լավ ճանապարհներ, այս ծրագիրը չի իրագործվի: Այսինքն՝ սա միայն կրթական ծրագիր չէ, ենթակառուցվածքային ծրագիր է, և այս առումով էլ շատ կարևոր է, որ Սյունիքում ճանապարհաշինական լայն ծրագիր ենք իրականացնում:

Մենք պիլոտային հատվածը նախնական սկսել ենք Կապանից, հետո այս նույն ծրագրի նմանությամբ իրականացնելու ենք Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում, որից հետո հանրապետության բոլոր մարզերում այս մոդելը պիտի կիրառենք: Նպատակը հետևյալն է. մեր նախընտրական խոստմամբ՝ չպիտի լինի երեխա – համենայնդեպս, մենք 85 տոկոս երեխաների ներգրավվածությունն ենք արձանագրել – որ մանկապարտեզ գնալու հնարավորություն չունենա և, կրկին վերադառնալով կանանց ներգրավվածության խնդրին, ցանկանում եմ ասել, որ սա էլ միայն երեխայի կրթության հարցը չի լուծում: Լուծում է նաև կանանց, երիտասարդ մայրերի տնտեսական, հանրային կյանքում ներգրավվելու հնարավորությունը, որ երեխաները մանկապարտեզում կրթություն ստանան, մայրիկները հնարավորություն ունենան աշխատել իրենց ընտանիքի և երկրի բարեկեցության համար: Շատ կարևոր է արձանագրել, որ այս բոլոր ռազմավարական ծրագրերը մեկ գերատեսչության տիրույթում չեն, և դրանց պետք է վերաբերվենք որպես համալիր պետական ծրագրեր:

Մեր կոնյուկտուրան անընդհատ փոխվում է, և ցանկանում եմ ընդգծել, որ սրանք կրթության ոլորտում մեր նախանշած ծրագրերն են, որոնք պիտի իրականացվեն անկախ ամեն ինչից: Այսինքն՝ ծրագրեր են, որոնք չունեն ընտրություն և տարբերակ, որ հետո ինչ-ինչ պատճառաբանություններով ասենք, որ չենք իրագործել: Սա շատ կարևոր արձանագրում է: Կատարյալ, բացարձակ առաջնահերթություն է կրթության ոլորտում մեր նախանշած ծրագրերի իրականացումը, մանավանդ հիմա շատ կարևոր փուլ ենք թևակոխում, երբ պլանավորման փուլն ավարտել ենք և հիմա անցնում ենք իրագործման փուլին, որը պետք է անել առավելագույնս արագ և որակով», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով «Ճանապարհաշինարարներ» արձանի լուսավորման խնդրին՝ վարչապետն ընդգծել է, որ հարցը պետք է լուծված լիներ դեռևս նախորդ տարի, երբ պետությունը գումար էր հատկացրել այդ արձանի վերականգնման համար: Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սկսենք նրանից, որ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում այդ արձանը մի քանի անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն: Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի իրավիճակ այլևս պետք է չունենանք, և Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Մենք 175 մլն դրամ հատկացրել ենք այդ արձանի վերականգնման համար և երբ ասում ենք՝ կառուցում ենք, հիմնանորոգում ենք, դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է լինի նոր: Որովհետև հիմա տեսնում ենք՝ արձանը վերականգնված է, բայց արձանը առանձին վերցված ինչ-որ մետաղի կոմպոզիցիա չէ, այն միջավայր է, այնուամենայնիվ: Արձանն այդտեղ է և՛ գիշերը, և՛ ցերեկը, դա պետք է նախագծվի, ընդ որում դա կառավարությունում պիտի չարվի, իրականացնողները պիտի անեն, որովհետև գեղագիտության մասնագետները իրենք են, իրենք պետք է այդ միջավայրը ձևավորեն: Մեր մեծագույն պրոբլեմը, որը մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, այդ կիսակատարության մշակույթն է, երբ կառուցում ենք, հետո ևս 20 տարի վերակառուցում ենք և վերջում ստանում ենք տձև մի բան, որը նպատակին չի ծառայում: Եկեք որևէ բան անելիս անենք լավագույնը, եկեք երկու նախագիծ քիչ անենք, բայց այն, ինչ անում ենք, անենք կատարյալ, այդ կիսակատարության ռեժիմից դուրս գանք: Ինձ համար մեծ զարմանք էր, որ երեկոյան ժամին անցնում ենք, տեսնում ենք՝ արձանը չկա: Այսինքն՝ պետությունը փող է ծախսել, բայց արձանն աշխատում է կոնկրետ ժամերի, երբ, եղանակից կախված, լույս կլինի: Ցանկացած կապիտալ ներդրում, որ անում ենք, պետք է հասկանանք, որ միջավայր ենք ուզում ձևավորել: Եկեք հաղթահարենք, ի վերջո, կիսակատարությունը»:

Կառավարությունը որոշում է ընդունել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Երվանդ Սերոբյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Երվանդ Սերոբյանին, արդյունավետ աշխատանք մաղթել Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին, բուհի կոլեկտիվին և ուսանողներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:27 14.07.2025

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

BACK_TO_TOP