23:28 17.03.2022
Հայաստանում փետրվար ամսին հավի ձուն էժանացել էր. կարելի էր անգամ 35 դրամով ձու գնել: Դրա հետեւանքով ձու արտադրող հատկապես մանր ու միջին ընկերությունները խնդրի առաջ էին կանգնել. վաճառում էին ինքնարժեքից ցածր գնով:
Խնդիրը հասկանալու ու լուծման տարբերակներ գտնելու ակնկալիքով՝ մարտի 17-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախաձեռնել է քննարկում՝ ձվի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, գործադիրից, ՏՄՊՊՀ-ից ներկայացուցիչներ, տնտեսվարողներ:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, տեղեկացրել է, որ ձվի շուկայում գնիջեցման հետեւանքով հավկիթ արտադրող ընկերություններից մեկը հայտնվել է փակման եզրին: Պատգամավորը հիշեցրել է նաեւ, որ նախորդ տարի Զատկի տոնի նախօրեին առկա էր ձվի պակասորդ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը մի շարք բողոքներ է ստացել շուկայում առկա ցածր գնի հավկիթների վերաբերյալ ու կատարել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում արձանագրել է, որ գնիջեցման հեղինակը շուկա մուտք գործող նոր տնտեսվարող է՝ «Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը, որը չունի գերիշխող դիրք, ուստի նաեւ չի կարող չարաշահել իր իրավունքները:
Հայկ Կարապետյանի գնահատմամբ՝ ցածր գնային առաջարկով կատարվել է աշխարհում ընդունված մարքեթինգային քայլ: «Գերիշխող դիրք չունեցողներն ազատ են իրենց գնային քաղաքականության մեջ, որովհետեւ չեն կարող միակողմանիորեն ազդել շուկայի վրա հետեւաբար՝ վարույթ չենք հարուցել»,- նշել է նա:
«Շիրակ» ապրանքանիշը ներկայացնող ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը վերահաստատել է, որ կատարվել է մարքեթինգային քայլ: Նրա պնդմամբ՝ իրենց ընկերությունն այս տարվա հունիսին հավակնում է դառնալ հավկիթների արտադրության գերիշխողներից մեկը, ուստի, այլեւս նման առաջարկներ չի կարողանա ներկայացնե:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ արհեստական ձվի գնիջեցումը բացասական է անդրադառնում խոշոր ընկերությունների վրա: Նրա գնահատմամբ՝ ոլորտն անկայուն է: Վահե Մարտիրոսյանն առաջարկել է խնդիրը կարգավորել պետական մակարդակով:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանն ընդգծել է, որ հանձնաժողովը տնտեսվարողների գնային քաղաքականությանը չի միջամտում:
Տնտեսվարողները հստակ չեն կարողացել պատասխանել ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն հարցադրմանը, թե արդյո՞ք Զատկին ընդառաջ ձուն չի թանկանա: Նշվել է, որ հնարավոր է առաջանա ձվի պակասորդ, որն էլ կհանգեցնի գնի բարձրացմանը:
Քննարկման մասնակից տնտեսվարողները բարձրաձայնել են նաեւ թռչնակերի ներկրման հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վերին Լարսի անցակետում եղանակային պայմանների պատճառով առաջացել են կուտակումներ: Նրա խոսքով՝ ավելի քան 3000 մեքենա այս պահին այնտեղ է: Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում շուկայում հնարավոր է առաջանան նաեւ թռչնամսի հետ կապված խնդիրներ:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր Իսահակյանի խոսքով՝ եղանակային պայմաններն արդեն ավելի բարենպաստ են, եւ խնդիրը կարգավորման փուլում է:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ամփոփելով քննարկումը, տեղեկացրել է, որ խնդրի վերաբերյալ Կառավարությանը կներկայացնի առաջարկներ՝ փնտրելով լուծման տարբերակներ:
16:48 14.07.2025
Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորություններըԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...
16:42 14.07.2025
Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել էՀունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...
16:35 14.07.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...
16:27 14.07.2025
2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:19 14.07.2025
Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...