Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է

13:56 18.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 40-ամյա տղամարդը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 40-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ մի շարք ժամկետային զինծառայողներ մասնակցել են 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին և անհայտ է նրանց գտնվելու վայրը, խարդախությամբ գումար հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ 2021թ. փետրվար-ապրիլ ամիսներն ընկած ժամանակահատվածում, հիշյալ զինծառայողների հարազատներին խաբել և համոզել է, որ վերջիններս մահացած չեն և գտնվում են գերության մեջ: Այնուհետև հարազատներին համոզել է հիշյալ զինծառայողներին ՀՀ վերադարձնելու համար իրեն կաշառք տալ՝ այդ կերպ խարդախության եղանակով նշված անձանցից հափշտակելով ընդհանուր 1 558 863 ՀՀ դրամ գումար:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 2022թ. մարտի 17-ին տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

16:19 14.07.2025

Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

15:44 14.07.2025

Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...

BACK_TO_TOP