3 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

3 տարվա դադարից հետո վերսկսվել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը

14:20 18.03.2022

Երեք տարվա դադարից հետո Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիա-Եվրամիություն խորհրդարանական խառը հանձնաժողովի նիստը: Սա թվով 79-րդ նիստն է նման ձևաչափում: Վերջին անգամ նման նիստ տեղի էր ունեցել 2018-ի դեկտեմբերի 19-ին:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիայի կողմից նիստը նախագահում էր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Իսմայիլ Էմրահ Քարայելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:

Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ ԵՄ-Թուրքիա բանակցությունների հիմքում շարունակում է մնալ Անկարայի եվրաանդամակցության հարցը: Պնդելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումներ իրականացնել եվրաանդամակցության համատեքստում՝ Քարայելն ասել է. «Թուրքիայի նման առանցքային երկրին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությունից հեռացնելը, կամ դուրս թողնելը նշանակում է սահմանափակել Եվրամիության կարողությունը»:

Այդ առումով, ըստ նրա՝ Թուրքիան կարևոր երկիր է բոլոր տեսակի տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման համար:

«Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը, որին մենք միշտ տեսնում ենք որպես առանցքային գործընկեր, աջակցող քայլեր կձեռնարկի այս հարցում։ Պարզ է, որ կառուցողական մոտեցումը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ»։

Ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է բարեփոխումները եվրաանդամակցության շրջանակներում՝ թուրք պատգամավորը հայտարարել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած ճգնաժամերը, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարը և համաճարակը, ցույց տվեցին Թուրքիա-ԵՄ համագործակցության կարևորությունը։ Նա կոչ է արել ԵՄ-ին հրաժարվել «կարճաժամկետ հաշվարկների քաղաքականությունից»:

Իր հերթին Լեգոդինսկին նշել է, որ կողմերի միջև վերջին տարիներին եղել են հակասություններ, նա ուշադրություն է հրավիրել Թուրքիայում առկա մի շարք խնդիրների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Բայց միևնույն ժամանակ Եվրամիությունը դրական է գնահատում Թուրքիայի կողմից վերջերս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը և համագործակցության ընդլայնումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […] ...

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:27 14.07.2025

2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

16:12 14.07.2025

Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Հուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

16:06 14.07.2025

Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականները

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

16:00 14.07.2025

Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

15:54 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...

BACK_TO_TOP