14:40 18.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի սպանության հանգամանքները:
Հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 19:29-ին, Գյումրիի շտապբուժօգնության կայանից, ըստ որի՝ Գյումրու քաղաքային աղբանոցում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Շտապբուժօգնության բրիգադը դեպքի վայր է մեկնել Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի ահազանգի հիման վրա, որը հայտնել էր, որ հիշյալ դին հայտնաբերել է Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում՝ գունավոր մետաղներ փնտրելիս:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է ձախ ազդրի կտրած-ծակած, աջ ծոծրակային շրջանին՝ քերծվածքներով վերք, աջ ազդրին՝ քերծվածքներ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի՝ վերոնշյալ 59-ամյա բնակիչն է:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, վերջինս Գյումրի քաղաքի աղբանոցում հանդիպել է 30-ամյա համաքաղաքացուն և մետաղյա ջարդոններ հավաքելու շուրջ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ 59-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է 30-ամյա տղամարդու ձախ ազդրին: Այնուհետև, երբ վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել, 59-ամյա տղամարդը քարերով հարվածել է, որի հետևանքով հարակից թումբը փլվելով լցվել է 30-ամյա տղամարդու վրա: Զղջալով կատարածի համար՝ որոշ ժամանակ անց 59-ամյա տղամարդը օգնության է կանչել, մոտեցած անձանց օգնությամբ համաքաղաքացուն հանել հողի տակից, սակայն վերջինս մահացած է եղել:
Գյումրի քաղաքի 59-ամյա բնակչի մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է:
Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
16:27 14.07.2025
2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀուլիսի 10-ին` ժամը 15:30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...
16:06 14.07.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականներըԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...
16:00 14.07.2025
Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...
15:44 14.07.2025
Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցըՎլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...