«Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը». Խաչիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+29.09 oC

«Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը». Խաչիկ Հարությունյան

15:24 18.03.2022

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը՝ կարևորելով Երևան քաղաքին նվիրված նմանատիպ միջոցառումների անցկացումը, քաղաքի պատմության տարբեր փուլերին առնչվող երևույթների վերհանումն ու հանրահռչակումը։

Աշխատաժողովի ծրագիրը հագեցած էր Երևանի նախաքրիստոնեական, միջնադարյան, նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակաշրջանների՝ պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին նվիրված զեկուցումներով։

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով աշխատաժողովի կարևորությանը, նշել է, որ հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս ընդգծել շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու նրա անխաթար ընթացքը։ Զեկուցումներով շեշտադրվել են քաղաքի հնագիտական ու մշակութային հնամենի շերտերը, ջրամատակարարման, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի կառուցումը, որոնք քաղաքի զարգացման լրջագույն նախադրյալներից էին։

«Երևանի միջնադարյան պատկերը ևս տպավորիչ է․ 9-րդ դարից սկսած՝ Երևանը հիշատակվում է Հայաստանի տարբեր վանքերի (Սևանավանք, Մաքենյաց վանք, Կեչառիս, Չորուտի Իշխանավանք և այլն) վիմագրերում՝ որպես այգեվետ և ջրառատ մի բնակավայր, որին ընծայվել են նորանոր հողատարածքներ։ Առնվազն 13-րդ դարում Երևանում և նրա մերձակայքում ծաղկել է գրչությունը։ 1297 թ․ Նորքի՝ երբեմնի կանգուն Սուրբ Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս անունով գրիչն ընդօրինակել է 3 ձեռագիր մատյան։ 15-րդ դարում արդեն բուն Երևանում, մասնավորապես՝ Սբ. Անանիա առաքյալի անապատում, մեծ թափ է առել ձեռագրերի ընդօրինակումը։ Պարզվում է, որ շուրջ 700 տարի, այսինքն՝ 13-րդ դարից մինչև 20-րդ դարասկիզբ, քաղաքի և նրա մերձակայքի վանքերում ընդօրինակվել և մեզ է հասել շուրջ 100 ձեռագիր մատյան, որոնք կրկին հավաստում են Երևանի անխաթար ընթացքը»,- շեշտել է Խաչիկ Հարությունյանը։

Տնօրենի խոսքերով՝ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները մանրամասն ներկայացրել են քաղաքի ոչ միայն միջնադարյան հուշարձանները, այլև առհասարակ քաղաքի պատմության տարբեր շրջափուլերում ստեղծված հուշարձանները, դրանց առնչվող փաստաթղթերը, խնդիրներն ու այլ հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև քաղաքի նախախորհրդային, խորհրդային և արդի ժամանակահատվածներում քաղաքաշինական և ճարտարապետական այն հարցերին, որոնք այս կամ այն չափով վերաբերում էին տեղի հուշարձաններին։

«Աշխատաժողովն անցավ բավական հետաքրքիր, եղան ակտիվ քննարկումներ, երբեմն՝ բանավեճեր, որոնք ցույց տվեցին քաղաքի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը։ Այդ մասին էին վկայում երկօրյա աշխատաժողովի լեցուն սրահները։ Թե՛ մասնակիցները, թե՛ ներկաները ողջունեցին աշխատաժողովի կազմակերպումը և հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական»,- տեղեկացրել է Խաչիկ Հարությունյանը և հավելել, որ այսօրինակ միջոցառումները կենտրոնի առաջնահերթություններից են, և մտադիր են այս աշխատաժողովը դարձնել ամենամյա, ինչպես նաև առաջիկայում հանդես գալ հետաքրքիր այլ նախաձեռնություններով ևս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

22:25 14.07.2025

Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

22:19 14.07.2025

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...

SHANTNEWS

22:00 14.07.2025

SHANTNEWS

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

21:44 14.07.2025

Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 14.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...

BACK_TO_TOP