16:39 18.03.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի համայնքների միության արտահերթ ընդհանուր ժողովին։
Նախարարը նախ ողջունել է միջոցառման մասնակիցներին, ապա շնորհավորել նորընտիր համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Նախարարն ընդգծել է, որ «Հայաստանի համայնքների միավորումը» տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել համայնքների համախմբման, ընդհանուր խնդիրների քննարկման և դրանց կարգավորման, հետագա անելիքների մշակման, ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկման, օրենսդրական նոր առաջարկների մշակման և ներկայացման, տարատեսակ համայնքային ծրագրերին մասնակցության ապահովման, ՀՀ համայնքները միջազգային կառույցներում պատշաճ կերպով ներկայացման ուղղություններով։ «Այդ առումով իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել «Հայաստանի համայնքների միությանը», միության անդամներին, հատկապես միության նախագահ Էմին Երիցյանին՝ տեղական ինքնակառավարման ինստիտուտի ձևավորումից ի վեր կատարված շնորհակալ աշխատանքի, Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովում (CORLEAP) Հայաստանի պատվիրակությունների ղեկավարի պաշտոններում իրականացրած գործունեության համար»,- ասել է նախարարը։
Սանոսյանը նկատել է, որ Համայնքների միության հետ նախարարության համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի շահ տեղական ժողովրդավարության ամրապնդման և բնակիչների բարեկեցության: «Ակնկալում ենք հետայսու ևս ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն՝ համայնքներում առաջացող խնդիրների կարգավորման, տեղական ինքնակառավարման բնագավառի օրենսդրության բարելավման, Հայաստանի համայնքները միջազգային հարթակներում ներկայացնելու հարցերում: Մեր հետագա համագործակցության թիրախներ կարող են հանդիսանալ լիազորությունների ապակենտրոնացմանը, միջհամայնքային միավորումների ձևավորմանը և ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքները»,- ընդգծել է ՏԿԵ նախարարը:
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...