17:00 18.03.2022
Սոցիալական պաշտպանության վարչարարության (ՍՊՎԾ 2) 2-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում են իրականացվել Միասնական սոցիալական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնց անցկացման գործում ներգրավվելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ։
Դասընթացները, որոնք ուղղված են զարգացնելու ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները), անձնակազմի կարողություններն ու մասնագիտական հմտությունները` նպատակ ունեն նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման որակի ու արդյունավետության բարձրացմանը։
Վերոնշյալ դասընթացները կազմակերպելու համար հրավիրվում են խորհրդատվական ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն հետևյալ աշխատանքները՝
● մշակել ՄՍԾ կառուցվածքային ստորաբաժանումների (ներառյալ՝ տարածքային կենտրոնները) աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ուսումնական փաթեթներ,
● մշակել դասընթացավարների վերապատրաստման (TՕT) մեթոդական ուղեցույց(ներ) և պատրաստել շնորհանդեսներ,
● մշակել դասընթացների պլան-ժամանակացույց (ըստ մասնակիցների խմբերի),
● կազմակերպել և անցկացնել դասընթացավարների վերապատրաստման դասընթացներ՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի,
● կազմակերպել վերապատրաստումներ՝ ըստ նախապես մշակված պլան-ժամանակացույցի՝ օգտագործելով նախապես մշակված վերապատրաստման փաթեթները (մասնակիցներին պետք է տրամադրվեն տպագիր տարբերակներ), իրականացնել վերապատրաստվողների գիտելիքների նախնական և հետգնահատման ստուգում,
● մոդուլի յուրաքանչյուր կոնկրետ թեմայի համար իրականացնել դասընթացների տեսագրում և ուսումնական օժանդակ նյութերի, էլեկտրոնային փաթեթների պատրաստում (առնվազն մեկ տեքստ, շնորհանդես և տեսանյութ)՝ էլեկտրոնային ուսուցման համակարգի համար անհրաժեշտ ձևաչափով (ձևաչափի մասին տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ):
Նախատեսվող աշխատանքները, մասնավորապես՝ ուսումնական փաթեթի նյութերի, TOT մեթոդական ուղեցույցների և շնորհանդեսների, ինչպես նաև դասընթացավարների վերապատրաստման և ուսուցման մշակումը անհրաժեշտ է իրականացնել հայերենով։ Իրականացման ժամկետը՝ ոչ ուշ, քան 2022 թվականի հոկտեմբերի 15-ը։
Դասընթացները նախատեսվում է սկսել ոչ ուշ, քան 2022 թվականի հունիսի 15-ը։
Համապատասխան որակավորում և փորձ ունեցող խորհրդատվական ընկերությունները կարող են դիմել, եթե ունեն՝
• վերջին 5 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
• վերջին 3 տարվա ընթացքում ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի կազմակերպման և անցկացման առնվազն 6 ամսվա ընդհանուր փորձ,
• վերջին 3 տարիների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների կամ Հայաստանի բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների համար վերապատրաստման մոդուլների կամ համապատասխան ձեռնարկների կամ օժանդակ նյութերի մշակման փորձ:
Տվյալ պահանջներին համապատասխանող ընկերությունները կարող են ներկայացնել՝
⦁ Հայաստանի սոցիալական պաշտպանության կամ սոցիալական աշխատանքի բնագավառում վերջին 3 տարվա գործունեությունը հաստատող փաստաթղթեր,
⦁ վերջին 3 տարվա վերապատրաստման կամ կրթական ծրագրերի իրականացումը հաստատող փաստաթղթեր,
⦁ վերապատրաստման փորձը հիմնավորող պայմանագրերի պատճեններ,
⦁ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների համար կրթական, վերապատրաստման նյութերի մշակման մասին հավաստող փաստաթղթեր,
⦁ նշված աշխատանքների արդյունք հանդիսացող ուսումնական, մեթոդական ձեռնարկներ, օժանդակ այլ նյութեր, հանրային հաշվետվություններ և այլն։
Շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը ծանոթանալու համար խնդրում ենք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3p2wEDJ
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ․ նրանք կընտրվեն որակի վրա հիմնված ընտրության (QBS) մեթոդի համաձայն։
Հայտերն անհրաժեշտ է գրավոր ներկայացնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3), կամ [email protected] հասցեին՝ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը՝ ժամը 18:00։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 52 87 02 հեռախոսահամարով։
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...