16:31 27.07.2018
Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով Հայաստան այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին:
Բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության:
Հիշեցնենք՝ Nas Daily-ն պատմությունը սկսել էր հայկական ջրի մասին տեսանյութով, որտեղ նա մեր երկիրը «անվճար ջրի երկիր» էր անվանել:
Այնուհետև, բլոգերը պատմել էր Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատի պարտադիր դասընթացներ անցկացնելու մասին՝ ընդգծելով, որ այդ հատկանիշով դա աշխարհում միակ երկիրն է:
Նա նաև անդրադարձել է մեր երկրի տաքսիներին՝ խոսելով այն մասին, որ բենզինի փոխարեն գազ օգտագործելով մեր վարորդները պահպանում են շրջակա միջավայրը:
Տեսահոլովակի վերջում համացանցում ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող Nas Daily-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին հյուրընկալության համար:
18:40 12.05.2025
«Ռեալը» ոչ մի իրական գոլային պահ չստեղծեց․ Յամալ18:34 12.05.2025
«Նոր չափորոշչի ներդրման շրջանակում կարևորվում է օտար լեզուների դասավանդման որակի փոփոխությունը». Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ներկա է եղել աշակերտների կողմից շվեյցարացի գրող Էլիզ Հոֆների «Խաղաղությունից խենթացած» թատերական պիեսի բեմականացմանը: Միջոցառմանը հետևել են նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարն ու կրթական և մշակութային համագործակցության […] ...
18:25 12.05.2025
Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆՄայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...
18:17 12.05.2025
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանըՕլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...