ՔՏՀԱ տեսչական մարմինը 𝟒 մլն դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+26.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմինը 𝟒 մլն դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությանը

19:09 18.03.2022

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 𝟒 մլն ՀՀ դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությանը:

«𝟎𝟏․𝟎𝟕․𝟐𝟎𝟐𝟐 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 𝟓𝟎𝟏𝟓𝟕𝟓𝟐𝟏 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 𝟑𝟎․𝟏𝟐․𝟐𝟎𝟐𝟏 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը, «𝐙𝐈𝐋 𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟔 𝐑𝐋 𝟒𝟔𝟗 հաշվառման համարանիշի և «𝐙𝐈𝐋 𝟏𝟑𝟎» մակնիշի 𝟑𝟓 𝐅𝐔 𝟏𝟒𝟏 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վրա տեղադրել է գազաբալոնային համակարգեր և 𝟐𝟎𝟐𝟎 թվականի հունվարի 𝟏𝟎-ից իրականացնում է սեղմված բնական գազի մանրածախ վաճառք՝ շահագործելով արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական լցավորման կայաներ, որոնք գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների գրանցման ռեեստրում և չունեն ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություններ։
Արդյունքում խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 𝟏𝟗-րդ հոդվածի 𝟏-ին մասի «ժբ» և «ժդ» կետերի պահանջները։

Վերոգրյալի հիման վրա՝ «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությունը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներ հանդիսացող շարժական թվով 𝟐 գազալցակայանները արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման չներկայացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟑-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 𝟏,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև՝ թվով 𝟐 արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու իրավախախտման մասով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 𝟐𝟏-րդ հոդվածի 𝟓-րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ յուրաքանչյուրի համար 𝟏,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով՝ ընդհանուր՝ 𝟒,𝟎𝟎𝟎,𝟎𝟎𝟎 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

14:53 18.06.2025

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

ACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

14:36 18.06.2025

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

Հունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

BACK_TO_TOP