«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

«Արմավիր» ՔԿՀ-ում ներդրվել է ավելի քան 400 տեսախցիկից բաղկացած ամբողջական տեսահսկման համակարգ

21:53 18.03.2022

Այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի և միջազգային գործընկերների հետ միասին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ տեղադրվել է տեսահսկման համակարգ, այն բաղկացած է շուրջ 400 տեսախցիկներից։ Տեսահսկման համակարգի տեղադրման նպատակն է  ապահովել քրեակատարողական հիմնարկի թափանցիկ աշխատանքը։

Նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, հատկապես՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները, ինչն էլ իր հերթին բերելու է մարդու իրավունքների պաշտպանության։ Քրեակատարողական հիմնարկներում այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են՝ թմրամիջոցների շրջանառություն, խաղամոլություն, ճնշումներ, ազատազրկվածների նկատմամբ ոտնձգություններ, այդ բոլոր երևույթների դեմ պայքարն այսօր մենք միասին գործարկում ենք այս համակարգի ներդրմամբ։ Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է՝ զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն քրեական ենթամշակույթի, այլև՝ ցանկացած ապօրինության  նկատմամբ»,- ընդգծել է նախարարը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է․ «Եվրոպական միությունը ճանաչում է վերջին տարիներին քրեակատարողական համակարգը բարեփոխելու՝ դրանց թափանցիկությունը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին ապահովելու նպատակով ներդրված Հայաստանի ջանքերը։ ԵՄ-ը հայտնում է մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ամրապնդման և պետական կառույցների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը»։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում անդրադառնալով բարեփոխումներին, ընդգծել է, որ այս համակարգի գործարկումը պարզապես տեսահսկման համակարգերի ներդրում չէ, այն գաղափարապես ուղղված է մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեակատարողական համակարգի թափանցիկ և հաշվետու կառավարմանը․ «Միջազգային գործընկերների և նաև նախարարության արձանագրումն է, որ մենք ունենք բացթողումներ՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Կարող են լինել միջանձնային բռնության, հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ, ուստի բնական է, որ այս ամենի համար առաջնային պատասխանատուն՝ քրեակատարողական հիմնարկը, պետք է արձանագրի և համապատասխան քայլեր իրականացնի։ Բացի այն հանգամանքից, որ մենք պաշտպանում ենք ազատությունից զրկված անձին, սա թույլ է տալիս, որ հասկանանք՝ ինչպիսի՞ վարքագիծ է նա դրսևորում ՔԿՀ-ում, որովհետև ի վերջո գտնվելով այստեղ, նա պետք է դրսևորի իրավահպատակ  վարագիծ և կատարի հիմնարկի օրինական պահանջները։ Ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնին օպերատիվ կառավարման կենտրոնը նաև հնարավորություն կտա վերհանել ոլորտային խնդիրները ու ապահովել դրանց հասցեագրումը»։

Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, և արձանագրել, որ այս տեսախցիկների առակայությունը հնարավորություն է տալիս վերահսկել թե՛ ազատությունից զրկված անձանց, թե՛ ծառայողներին, և իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում օրենքը խախտած անձը պատասխանատվության կենթարկվի։

Առաջիկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը ևս կունենա արդի տեսահսկման համակարգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 14.07.2025

SHANTNEWS

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

19:54 14.07.2025

«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարել

Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

19:50 14.07.2025

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակ

Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

19:46 14.07.2025

Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

19:39 14.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը

19:30 14.07.2025

Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը

Հուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […] ...

BACK_TO_TOP