16:54 27.07.2018
Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի Talk to Al Jazeer ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել:
«Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն ավելի ժողովրդավար դարձնելու, հավասար պայմաններ ստեղծելու, կոռուպցիայի և մենիշխանության դեմ պայքարելու հարցում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշ վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել Հայաստանի հեղափոխությունից ու փորձել նման փոփոխություններ անել նաև Ադրբեջանում: Կարծում եմ, որ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության աճը կապված է այս իրադրության հետ»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական իշխանությունները երկրի ներքին խնդիրներից բնակիչների ուշադրությունը փորձում են շեղել Լեռնային Ղարաբաղի հարցի միջոցով:
«Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Ցանկանում եմ հստակեցնել սա. ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ:
Նա խնդրի լուծման հարցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
«Կարծում եմ, որ այս ձևաչափն ի զորու է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, եթե Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համապատասխան քաղաքական կամք ցուցաբերեն:
Կարող եմ վստահեցնել ձեզ ու միջազգային հանրությանը, որ ինչպես ցանկացած ժողովրդավար կառավարություն, մենք իրական կամք ու ցանկություն ունենք հակամարտությունը խաղաղ կարգավորել և պատրաստ ենք բանակցել: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ մենք չենք պատրաստվում որևէ քայլի գնալ մի մթնոլորտում, որտեղ մեզ փորձում են վախեցնել»,- հայտարարել է վարչապետը:
Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության մթնոլորտի ձևավորումը: Նա ընդգծել է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ատելության խոսք չի հնչում Ադրբեջանի ու ադրբեջանցիների նկատմամբ, պաշտոնական Բաքուն մշտապես ատելություն սերմանող հայտարարություններով է հանդես գալիս ու նման գործելաոճից չի խորշում անգամ նախագահ Իլհամ Ալիևը:
13:20 23.07.2025
Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակովՍևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...
13:07 23.07.2025
Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցՀուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...
12:54 23.07.2025
Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներՀուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...
12:40 23.07.2025
ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներինՍտոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...
12:30 23.07.2025
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...
12:27 23.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևերՄիացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...