12:51 21.03.2022
Ամեն տարի Նոուրուզի օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են Հայաստան գալիս ինչպես ցամաքային, այնպես էլ օդային տարածքով։ Այս տարի կրկին ակտիվություն է ակնկալվում այդ ուղղությամբ։ Ամրագրումները կան, Հայաստան ուղևորվողները նույնպես, սակայն Հայաստանում առատ տեղումները որոշ դժվարություններ են ստեղծել ցամաքային հատվածով Իրանից եկած զբոսաշրջիկների տեղաշարժի հետ կապված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ տրանսպորտային ընկերությունների կողմից կան ահազանգեր, որ շատ ճանապարհներ դժվարանցանելի են։
«Ճանապարհների մաքրման կառույցների հետ կապը կա, արագ արձագանքում են, սակայն կարծես թե քիչ է։ Միգուցե, նոր ուժեր ներգրավելու անհրաժեշտություն կա։ Անհրաժեշտ է, որ բոլոր պատասխանատու կառույցները, մասնավոր հատվածն արագ արձագանքեն աշխատանքները պատշաճ իրականացնելու համար։ Շատ կարևոր է կապը և հասանելիությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ կարողանանք շուտափույթ հարցը լուծել, այլապես բոլոր պլանավորված այցելությունները կխափանվեն։ Պետք է թույլ չտալ, որ զբոսաշրջիկները հիասթափություն ապրեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Նա տեղեկացրեց, որ Սյունիքում մարզային իշխանությունների կողմից ստեղծվել է օպերատիվ շտաբ, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներին կարողանան տեղավորել հյուրանոցներում մինչև ճանապարհները բացվեն։
Ինչ վերաբերում է Իրանից օդային տարածքով եկող զբոսաշրջային հոսքին, ապա Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ, զանգեր չկան։ Այսօրվա դրությամբ, ինչպես թռիչքները պլանավորվել էին, այնպես էլ իրականացվում են։
14:07 22.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ըԲացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման, 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի […] ...
13:45 22.05.2025
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենինԻտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուին։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։ ...
13:40 22.05.2025
Հայ շախմատիստների գրանցած արդյունքները՝ «8th Sharjah Masters 2025»-ումՇարժայում ընթացող «8th Sharjah Masters 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ։ 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 3.5 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը՝ 1.5 միավոր: Մրցաշարի «B» խմբում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը ունի […] ...
13:33 22.05.2025
Տիգրան Մկրտչյանը և Դիմիտրիս Սկալկոսը քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարներըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և “Enterprise Greece”-ի խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները։ Դեսպանը նախանշել է այն ուղղությունները, որտեղ առկա է փոխգործակցությունը զարգացնելու ներուժ։ Այս համատեքստում կարևորվել է 2024 թ. դեկտեմբերին Երևանում անցկացրած Հայաստանի և […] ...
13:24 22.05.2025
Մշակութային տարվա ամփոփիչ նախագծային դաս՝ նվիրված Շառլ ԱզնավուրինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 168 հիմնական դպրոցում ներկա են եղել մշակութային կրթության տարվա շրջանակում կազմակերպված ամփոփիչ նախագծային դասին՝ նվիրված մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 101-ամյակին: Նախագծային աշխատանքն իրականացվել է Երևանի թիվ 168 հիմնական, Երևանի երաժշտական թիվ 13 մասնագիտացված և Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցների համագործակցությամբ: Աշակերտները ներկայացրել են Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը՝ երգչախմբային և նվագախմբային կատարումներով, ինչպես նաև հայերենով և ֆրանսերենով պատմել նրա կյանքի և գործունեության մասին։ Աշակերտները նաև նշել են՝ ուսումնական տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են […] ...
13:18 22.05.2025
Ոսկեհատ գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին՝ ժամը 16.37-ին, օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տղամարդը հայտնել է, որ Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում գտնվող ռեստորանի մոտ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները ռեստորանի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերել են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մակարով» […] ...