Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

18:28 21.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։

Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ Մասնագետները ներկայացրել են առավել արդյունավետ լուծման տարբերակներ, որոնք հնարավորություն կտան հնարավորինս պահպանել տարածքում գործող տնտեսվարողների գույքը, միաժամանակ իրագործել ճեմուղու կառուցման ծրագիրը՝ նախատեսելով տեղանքի առանձնահատկություններով պայմանավորված կոնստրուկտիվ լուծումներ։

«Ճեմուղու կառուցումը, որտեղ նախատեսվում է նաև հեծանվային ուղի, կարևոր նշանակություն կունենա տարածքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման համար»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Հանդիպման արդյունքում որոշվել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել՝ դիտարկելով նաև միջազգային փորձը, ինչպես նաև առաջիկայում մասնագետների խմբի հետ շրջայց կատարել տարածքում և վերջնական տեսքի բերել նախագիծը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

23:21 21.05.2025

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

23:15 21.05.2025

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ...

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

23:10 21.05.2025

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

Մայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան […] ...

Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ

23:02 21.05.2025

Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […] ...

Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցին

22:53 21.05.2025

Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցին

Թեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […] ...

Մոստովոյն աջակցել է Թիկնիզյանին

22:44 21.05.2025

Մոստովոյն աջակցել է Թիկնիզյանին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։ «Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ […] ...

BACK_TO_TOP