Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է.

«Օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել է 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ Զինված ուժերում օրենքով սահմանված 24 ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն: Մինչև 16 տարին լրանալը, զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ: Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման: Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ: Հավելեմ նաև, որ նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին է, և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նախարարական կոմիտեով: Ըստ այդմ՝ ձևակերպվել է հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում: Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանն ըստ էության համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովում: Հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է և անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»,- իր խոսքն ամփոփել է Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների սկզբունքային առանձնահատկությունն ա՞յն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում Կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի, որը նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման, շատ զգայուն՝ ինչպես դուք նշեցիք, և էական փոփոխությունների պարագայում:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է.

«Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ, մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը:

Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին Կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասն առկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված: Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո, կստանա նաև 5 մլն դրամ պարգևավճար: Եվ այստեղից էլ այս թվերը. խոսքը վերաբերում է 18 և 24 մլն դրամ Կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 մլն դրամ պարգևավճարը, որն ստանձնել է Կառավարությունը:

Բայց ինչպես նշեցիք՝ ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը դեռ պիտի սահմանի Կառավարությունը: Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից: Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»:

Տիգրան Խաչատրյանը հավելել է. «Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես Դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են տարկետման այդպիսի իրավունքներ: Եվ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջությամբ մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ և այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու Ձեր կողմից նշված ձևաչափերով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

18:03 22.05.2025

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...

SHANTNEWS

18:00 22.05.2025

SHANTNEWS

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

17:54 22.05.2025

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

17:46 22.05.2025

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության

Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

17:37 22.05.2025

Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

17:30 22.05.2025

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...

BACK_TO_TOP