13:13 21.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են զինծառայող Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը մահացու վիրավորումը ստացել է 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակված կրակոցից:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի և անհրաժեշտ գործողությունների արդյունքում ծառայակիցներից մեկը՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը, ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն դիրքում ծառայություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...