Օդերևութաբանները կանխատեսում են ԱՄՆ-ի արևմուտքում ռեկորդային երաշտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Օդերևութաբանները կանխատեսում են ԱՄՆ-ի արևմուտքում ռեկորդային երաշտ

22:21 21.03.2022

Բազմամյա մեգաերաշտը, որի հետևաքնով դատարկվել են  ջրամբարները ԱՄՆ-ի արևմուտքում և այրվել են  հողերը Կալիֆորնիայի «ոսկե» նահանգի բերրի հովիտներում, մոտ ապագայում չի ավարտվի։ Ռեկորդային երաշտի շարունակություն է կանխատեսել Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը, հայտնում է Bloomberg-ը։

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ տարածաշրջանը կունենա ևս մեկ չոր գարուն-ամառ սեզոն։ Հյուսիսային Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Տեխասում և Պարսից ծոցի ափերում ապրիլից հունիս սպասվում է թույլ անձրև կամ ձյուն: Ավելի տաք ջերմաստիճանը կտարածվի շրջակա տարածքի մեծ մասում, բացառությամբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան որոշ հատվածների:

«Մայրցամաքային ԱՄՆ-ի գրեթե 60 տոկոսը մեղմ և ծայրահեղ երաշտ է ապրում, ինչը երաշտի ամենամեծ տարածքն է ԱՄՆ-ում 2013 թվականից ի վեր»,  ասում է Կլիմայի կանխատեսման կենտրոնի աշխատակից Ջոն Գոտշալքը:

Չոր հողը կառաջացնի ևս մեկ շոգ ամառ երկրի արևմուտքում, քանի որ հողում խոնավության բացակայությունը թույլ կտա արևային էներգիային ավելի շատ  տաքացնել օդը, քան ջուրը գոլորշիացնել: Սա կարող է հանգեցնել էլեկտրացանցերի հետ կապված հետագա խնդիրների. շոգի պատճառով 2020 թվականին Կալիֆոռնիայում արդեն էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել: Արևմտյան ինը նահանգների գրեթե 90 տոկոսում  ներկայումս  երաշտ է, ներառյալ ամբողջ Կալիֆոռնիան, Նևադան և Յուտան, ինչպես նաև Նյու Մեքսիկոյի գրեթե 99 տոկոսը:

Մարտի սկզբին արդեն հաղորդվել էր, որ Կալիֆոռնիան կանգնած է ռեկորդային երաշտի սպառնալիքի առաջ։ Տարեսկիզբը նահանգում ամենաչորն էր վերջին մեկ դարում։ Մարտի 1-ի դրությամբ նահանգում ձյան ընդհանուր ծածկույթը կազմել է միջինի միայն 63 տոկոսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP