08:35 22.03.2022
Ուկրաինայի նախագահը «նորմալ փոխզիջում» է համարել իրավիճակը, երբ Ուկրաինան համաձայնի չանդամակցել ՆԱՏՕ-ին՝ փոխարենը Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին անդամ երկրներից ստանալով անվտանգության երաշխիքներ։
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է հանրաքվեի դրվեն Ուկրաինայում։
«Ես բացատրել եմ բանակցային բոլոր խմբերին, որ երբ խոսում ենք այս բոլոր փոփոխությունների մասին, դրանք կարող են դառնալ պատմական և տանեն հանրաքվեի: Ժողովուրդը պետք է արձագանքի փոխզիջումների որոշակի ձևաչափերի։ Իրականում ինչպիսի՞ն կլինեն դրանք՝ դա արդեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հարց է։ Ուստի, ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչի, եթե գնամ մեր ժողովրդի հետ»,- ասել է Զելենսկին Եվրոպայի և Ուկրաինայի մի շարք հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ հարցազրույցում։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներին՝ Զելենսկին հայտարարել է․ «Պատասխանը շատ պարզ է, ամեն ինչ հասկանում ենք։ Մեզ չեն ներառում ՆԱՏՕ-ի կազմի մեջ, որովհետև վախենում են Ռուսաստանից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ երկրին անհրաժեշտ են երկարաժամկետ և իրավական ուժ ունեցող անվտանգության երաշխիքներ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևը բանակցություններում առաջարկում է Ուկրաինայում ստեղծել «չեզոք ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայում չեզոք պետության նման տարբերակը այժմ քննարկվում է, այն կարող է դիտարկվել որպես փոխզիջումային տարաբերակ: Այդուհանդերձ, Պեսկովը նշել է, որ շարունակվող բանակությունների պայմաններում այդ թեմայի մանրամասնումն անհնար է։
11:05 06.08.2025
20-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ․ նա կալանավորվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օգոստոսի 1-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին է տարվել 20-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ փամփուշտով լիցքավորված ատրճանակ, նախնական տվյալներով՝ ձևափոխված […] ...
10:32 06.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ: ...
10:17 06.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 6-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 6-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
10:00 06.08.2025
Թրամփը պնդել է, որ փորձում է ԱՄՆ-ն դուրս բերել Ուկրաինայի հակամարտությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է իր երկիրը դուրս բերել Ուկրաինայի ռազմական հակամարտությունից։ «Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որպեսզի մեզ դուրս բերեմ դրանից», – ասել է նա լրագրողներին։ Մամուլի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ նախագահին մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի կողմից ուկրաինական բանակում ծառայության առավելագույն տարիքը բարձրացնելու մասին օրենքի ստորագրումը, որը թույլ կտա […] ...
09:57 06.08.2025
Կդադարեցվի ք. Գորիս Մ. Խորենացի փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Մ.Խորենացի փողոցի ջրամատակարարումը: ...
09:48 06.08.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհը հասել է 10,000 հեկտարիՖրանսիայի Օդ դեպարտամենտի անտառային հրդեհի տարածքը երկրի հարավում շարունակում է աճել և արդեն հասել է 10 հազար հեկտարի, հայտարարել է դեպարտամենտի Նարբոն կոմունայի ներկայացուցիչ Ռեմի Ռեսիեն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհը տարածվել է 5 հազար հեկտարի վրա։ Դրա դեմ պայքարի համար գործի են դրվել ավելի քան 1,2 հազար հրշեջներ և 16 միավոր օդային տեխնիկա։ […] ...