15:50 22.03.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «2020թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների իրավունքների վիճակը» խորագրով զեկույցի ներկայացմանը։
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ կատարված աշխատանքի և պատրաստված զեկույցի համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել անհետ կորած անձանց հարազատներին իրենց իրավունքների պաշտպանության հարցերում ակտիվ պահանջատիրության համար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին միջոցառմանը մասնակցության համար։
Պաշտպանը նախ երկու ուղերձ է հղել միջոցառմանը մասնակցող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին՝
⦁ «Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումը, որն առաջին անգամ դադարեցվել էր դեռևս մարտի 8-ին և վերականգնվել ընդամենը երեք օր առաջ։ Սա ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության հանդեպ ճնշման ու ահաբեկման շարունակվող վարքագիծ է, մեկ կետից կառավարվող քաղաքականության դրսևորում, որի նպատակն է Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը հայերից»։
⦁ «Խնդրում եմ նաև հաղորդել Ձեր մայրաքաղաքներ, որ 44-օրյա պատերազմից շուրջ երկու տարի անց դեռ լուծված չեն անհետ կորած անձանց հայտնաբերման և ռազմագերիների վերադարձի հարցերը։ Փոխարենը ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից արհեստական դատավարությունների իրականացմանն այն անձանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո պետք է լինեին»։ Պաշտպանը նշել է, որ սրանք հումանիտար հարցեր են, որոնց հետամուտ լինելը բոլորիս պարտականությունն է, և որ մարդու իրավունքները պետք է դուրս դրվեն աշխարհաքաղաքական մոտեցումներից։
Պաշտպանն առանձնացրել է հետևյալ խումբ խնդիրները, որոնք բխում են մարդու իրավունքների պաշտպանին ուղղված անհետ կորած անձանց հարազատների դիմումների ու բողոքների ուսումնասիրությունից, ինչպես նաև տարբեր այցերի ու փաստահավաք առաքելությունների արդյունքներից ՝
⦁ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատերազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո պետական իրավասու մարմինները պատշաճ չեն ապահովել բազմաթիվ զինծառայողների ճակատագրերի մասին նրանց հարազատների ժամանակին և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու իրավունքը:
⦁ Ճիշտ է, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում նման տեղեկությունները հաճախ օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ձեռք բերել, սակայն երբեմն օրեր, նույնիսկ ամիսներ անց պետական մարմինները քաղաքացիներին չեն տրամադրել իրենց հարազատների ճակատագրերի մասին որևէ տեղեկություն (նույնիսկ չեն հայտնել, թե ինչ որոնողական աշխատանքներ են իրականացվում, զինծառայողը որտեղ է մասնակցել մարտերին, վերջին անգամ որտեղ է եղել և այլն), ինչը խիստ անընդունելի է:
⦁ Պաշտպանին հասցեագրված մյուս խումբ բողոքները վերաբերում են զոհվածների մարմինների ու մասունքների ԴՆԹ նույնականացման գործընթացների վերաբերյալ զոհված զինծառայողների հարազատներին տեղեկություններ չտրամադրելուն (դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները չտրամադրելուն) կամ դրանք ուշացումով տրամադրելուն։ Գործընթացի ու դժվարությունների վերաբերյալ հարազատներին մատչելի ու ժամանակին ներկայացված բացատրությունների բացակայության պայմաններում, ցավալիորեն այդ եզրակացությունների արժանահավատությունը կասկածների տեղիք է տվել հարազատների մոտ։ Այս խնդիրը բարձրացրել են ինչպես զոհված զինծառայողների հարազատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները։
⦁ Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամներին հոգեբանական աջակցության տրամադրումը, չնայած պաշտպանության նախարարության գործադրած հսկայական ջանքերին, կազմակերպվել է հատվածական, քաոտիկ, չեն եղել ու չկան ինստիտուցիոնալ մոտեցումներ։
⦁ Անհետ կորած անձանց կարգավիճակի անորոշությունների հետ կապված հարազատները դժվարություններ են ունեցել նախատեսված ու ընթացիկ տրամադրվող աջակցության ծրագրերից և պետության կողմից նախատեսված սոցիալական երաշխիքներից օգտվելու առումով։
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...