15:26 22.03.2022
Ազատանում այսօր բացվել է «Մաքի» տոհմային ոչխարաբուծության գենետիկ կենտրոն։ Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
«Կարծում եմ՝ կենտրոնի հիմնադրումը ևս մեկ նախադրյալ է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ մեկ նոր քայլ դեպի ապահով գյուղատնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, գյուղատնտեսական բնագավառի աջակցության ծրագրերի խթանման արդյունքում նախորդ տարիների համեմատ մարզում ունենք այժմ անասնագլխաքանակի աճ, մասնավորապես, ոչխարաբուծության առումով։ Լիահույս եմ, որ այս կենտրոնը կծառայի նպատակին և կլինի նախադեպ ոլորտի զարգացման համար»,- բացման խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Տիգրան Գաբրիելյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, այլ հյուրեր։
Ծրագրի նպատակը մաքրացեղ ոչխարների բուծումը, բազմացումն ու արհեստական սերմնավորումն է, տարածաշրջանի ոչխարաբույծներին աջակցելու նպատակով կիրականացվեն նաև ախտորոշիչ և անասնաբուժական ծառայություններ։ Կենտրոնը ստացել է մաքրացեղ կենդանիներ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ սարքավորումները արհեստական սերմնավորման, կենդանիների հղիության հաստատման և որոշ հիվանդությունների ախտորոշման համար։
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...