18:50 22.03.2022
Պետդուման երեքշաբթի՝ մարտի 22-ին, լիագումար նիստում որոշում է կայացրել ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննելու համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Հանձնաժողովի կազմում կընդգրկվի 14 պատգամավոր, այդ թվում՝ Իրինա Յարովայան, Ալեքսանդր Խինշտեյնը, Լեոնիդ Սլուցկին, Ալեքսեյ Դիդենկոն և Դմիտրի Պևցովը։ Փաստաթղթի տակ ստորագրել են խորհրդարանի ստորին պալատի 450 պատգամավորներից 448-ը։
Ավելի վաղ հանձնաժողով առաջարկել էին ստեղծել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները։ Կուսակցության խոսնակ Ալեքսեյ Դիդենկոյի խոսքերով՝ անհրաժեշտ է ուշադիր հետաքննել Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության և նախկին ԽՍՀՄ-ում կորոնավիրուսային համաճարակի զարգացման հնարավոր կապը։
Նա կարծում է, որ եթե ապացուցվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի դերը կորոնավիրուսի տարածման գործում, ապա դա կարող է հիմք դառնալ այս երկրների դեմ դատական հայցի ներկայացման համար։
Երեքշաբթի օրը՝ մարտի 22-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ամերիկան երբեք չի զբաղվել Եվրոպայում կենսաբանական զենքի մշակմամբ։
13:56 24.06.2025
Գրոսսին առաջարկել է մոտ ապագայում հանդիպել Իրանի ԱԳ նախարարի հետԱտոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ առաջարկելով նրան մոտ ապագայում հանդիպել։ «Ես ողջունում եմ Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությունները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության վերսկսումը հաջող համաձայնության հասնելու բանալին է։ Ես նամակ եմ ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին՝ […] ...
13:43 24.06.2025
Զելենսկին և Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հունիսի 25-ի կեսօրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ «Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում », – գրում է գործակալությունը։ ...
13:22 24.06.2025
Իրանը հայտարարել է, որ հաղթել է Իսրայելին՝ ստիպելով նրան դադարեցնել իր ագրեսիանԻրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում՝ ստիպելով նրան ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ «Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան», – հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ ...
13:02 24.06.2025
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...
12:50 24.06.2025
Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտմանԻրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...
12:36 24.06.2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրըԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...