16:12 23.03.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն կարգավորել աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծել իրավակիրառ պրակտիկայից բխող խնդիրներն ու օրենսգրքի կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։
Առաջարկվում է աշխատողների քանակի և/կամ հաստիքների կրճատման հիմքով (աշխատանքային պայմանագրերի լուծման պարագայում) աշխատանքում մնալու առաջնահերթության իրավունք սահմանել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացողների կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ) համար։
Նախատեսվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք վճարելու պահանջ սահմանել այն դեպքերի համար, եթե վերջինս շուրջ 2,5 և ավելի տարի աշխատողին չի տրամադրում արձակուրդ՝ բացառությամբ օրենքով նախատեսված որոշակի դեպքերի։ Առաջարկվում է նաև կարգավորում՝ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման այն դեպքերի համար, երբ վերջինս 2,5 և ավելի աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս դեպքում, նախատեսվում է գործատուին հնարավորություն տալ ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշել անձամբ, իսկ համապատասխան անհատական իրավական ակտն ընդունել առանց աշխատողի դիմումի առկայության:
Իրավակիրառ պրակտիկայում առաջացող տարընկալումներից խուսափելու նպատակով առաջարկվում է աշխատողին հնարավորություն տալ պահպանել ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ նրա ամենամյա արձակուրդը չի տրամադրվել օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:
Աշխատողի պահանջով՝ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր, չվճարվող արձակուրդի տրամադրման հնարավորություն է նախատեսվում այն դեպքերի համար, երբ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից պատրաստվում է մեկնել գործուղման կամ հակառակը։
Նախատեսվում է նաև վերանայել կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները։ Մասնավորապես, ի տարբերություն գործող կարգավորումների, առաջարկվում է իրավունք տալ գործատուին՝ կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով։
Փոփոխությունների շրջանակում սահմանվում է նաև առանձին կատեգորիայի աշխատողների (օրինակ՝ պահակ) համար կիրառվող օրական 24 աշխատաժամանակի տևողությունը։ Այդ կատեգորիայի աշխատողների համար նախատեսվում է 24 ժամի փոխարեն սահմանել օրական 12 ժամ աշխատաժամանակ։
Նախագծով սահմանվել են ընթացակարգեր՝ աշխատողի՝ համատեղությամբ աշխատանքը հիմնական համարելու կամ հիմնական աշխատանքը՝ համատեղությամբ աշխատանք համարելու մասով։
Վերանայվում է նաև աշխատանքային պայմանագրում պարտադիր ներառման ենթակա պայմանների շրջանակը։ Մասնավորապես, նախատեսվել է, որ աշխատանքային պայմանագրում պետք է ներառվեն նաև՝
• աշխատանքի վայրը,
• աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման ժամկետները,
• աշխատաժամանակի տևողությունը։
Նախագծով ներդրված նոր կառուցակարգերով՝ նախատեսվում է կարգավորել նաև լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ կապված հիմնական հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվել է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրի (համաձայնագրի) ինստիտուտը, ընդ որում, մասնագիտական ուսուցման մասին պայմանագիրը կարող է կնքվել ինչպես աշխատանքի ընդունվող անձի, այնպես էլ արդեն իսկ աշխատող համարվող անձի հետ:
Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ վերաբերում է աշխատող երեխաների տարիքային շեմի ու աշխատանքային ժամերի վերանայմանը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ՝
• մինչև յոթ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան չորս ժամ,
• յոթից մինչև տասներկու տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երեք ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան վեց ժամ,
• տասնչորսից մինչև տասնհինգ տարեկան երեխաները կարող են աշխատել օրական մինչև երկու ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասը ժամ (գործող կարգավորումը նախատեսում է շաբաթական մինչև 24 ժամ աշխատաժամանակի հնարավորություն),
• տասնհինգից մինչև տասնվեց տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 24 ժամ,
• տասնվեցից մինչև տասնութ տարեկան երեխաները կարող են աշխատել շաբաթական մինչև 36 ժամ։
Սահմանվում է նաև, որ մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են աշխատել միայն պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս։
Նախագծով առաջարկվող հերթական փոփոխությունը վերաբերում է երեխային կրծքով կերակրող աշխատող կանանց տրամադրվող ընդմիջումների տևողությանը։ Ըստ այդմ, հնարավորություն է տրվում ոչ թե մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողին իրավունք տալ նվազեցնելու իր աշխատաժամանակը, այլ նաև մինչև երկու։
Գործող կարգավորումներով՝ երեխային կրծքով կերակրելու համար աշխատող մորը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ նվազագույնը կես ժամ տևողությամբ։ Նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է երեխային կերակրելու համար տրամադրվող ընդմիջումները, ցանկության դեպքում, միավորել և միացնել, օրինակ՝ հանգստի և սնվելու համար նախատեսված ընդմիջմանը։
Նախագծով առաջարկվող մյուս փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3qvjq2N, https://bit.ly/3IAfBPY:
08:15 15.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 15.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 15.07.2025
Հրդեհ Եղվարդ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...