17:00 24.03.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի դեսպաններին՝ հանդիպման նախաձեռնության համար: Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:
Նա հայտնել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, բուհերում, երաժշտական և արվեստի դպրոցներում ու գրադարաններում կկազմակերպվեն ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ: Ըստ փոխնախարարի՝ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ամենանշանակալի միջոցառումն ապրիլի 21-ին և 22-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգն է:
Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է, որ ԿԳՄՍ նախարարությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում այդ առաքելության, այն է՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության խթանման ուղղությամբ:
«Ուրախ ենք ֆրանկոֆոն միջազգային հանրության մասը կազմելու համար. ֆրանկոֆոնիան մեզ համար ոչ միայն առանձին ուղղություն է, այլև հնարավորություն՝ կրթության և մշակույթի ոլորտների զարգացման նպատակով նոր ռեսուրսներ ներգրավելու և իրականացվող բարեփոխումներն արագացնելու առումով: Մենք առաջիկայում նախատեսում ենք ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման որոշակի ձևաչափ մշակել՝ դրանք առավել համադրելի դարձնելու նպատակով»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով յուրաքանչյուր դեսպանության դերը ֆրանկոֆոնիայի շարժման մեջ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը վերահաստատել է, որ նախարարությունն անելու է հնարավորը՝ ուղղված կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ֆրանկոֆոն օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը:
Ֆրանկոֆոն դեսպանների խումբը գլխավորող ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ խումբը ձևավորվել է 2018 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ժամանակ: Նա շեշտել է, որ Ֆրանկոֆոնիայի շարժման արժեքները կիսող երկրների մաս է կազմում նաև Հայաստանը, և խումբը պատրաստ է աջակցելու մեր երկրին՝ ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ այս տարի շատ հարուստ և խիտ ծրագիր է նախատեսված ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում: Նրա խոսքերով՝ նախատեսվում է ֆրանկոֆոնիային վերաբերող ճանապարհային քարտեզ մշակել, որում կներառվեն ՀՀ կրթական համակարգում ֆրանսերենի ուսուցման խթանման և ֆրանկոֆոնիայի արժեքների ամրապնդման հարցեր:
Հանդիպմանը ներկա դեսպանները և գործերի ժամանակավոր հավատարմատարները ներկայացրել են իրենց առաջարկները՝ ԿԳՄՍ ոլորտներում համագործակցության ընդլայնման և նոր ծրագրեր նախանշելու ուղղությամբ:
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...