16:06 25.03.2022
ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Նա ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ շրջանակում՝ մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն ու առկա արդյունքները: Շեշտվել է, որ վարույթների շրջանակներում պարզված ապօրինի ակտիվների մի զգալի մասը դուրս է բերվել հանրապետությունից, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ, և դրանց վերադարձման առումով օտարերկրյա պետությունների պատկան կառույցների հետ գործակցության հարցում գործակալության աջակցությունը կարող է էական դեր կատարել:
Նա շնորհակալություն է հայտնել գործակալությանը համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազությանը բարի կամքի հիման վրա ցուցաբերված աջակցության համար: 2020թ. սկզբից «Եվրոջասթ»-ի ուղիներով այլ պետությունների իրավասու մարմիններին հասցեագրվել է իրավական օգնություն ցուցաբերելու մասին 50-ից ավելի միջնորդություն, որոնց մեծ մասը կատարվել է և ստացվել են նմանատիպ միջնորդություններ:
Լադիսլավ Համրանը ողջունել է «Եվրոջասթ»-ի հետ գործակցությունն ընդլայնելու հայկական կողմի շահագրգռությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների արդարադատության ոլորտի մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ տրամադրելու մոտեցումը: Նա հույս է հայտնել, որ իրավական հիմքերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները որակապես նոր մակարդակի կտեղափոխեն այդ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են, սկսած 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի օրերից, գործակալությանը տրամադրված՝ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական, վարձկան խմբավորումների ներգրավման և կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա «Եվրոջասթի»-ի «Ցեղասպանության ցանց»-ի շրջանակում ռազմական հանցագործությունների օբյեկտիվ բացահայտմանը նպաստելու նպատակով ունիվերսալ իրավազորությամբ իրավական գնահատականներ տալու ընդհանուր սկզբունքների կիրառման խնդիրները:
Քննարկվել են նաև «քննչական հարցումների կատարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործընկերային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու, եվրոպական իրավունքի զարգացման հենքին դատախազների մասնագիտական կարողությունները կատարելագործելու և այլ ոլորտներում «Եվրոջասթ»-ի հետ համագործակցության զարգացման կառուցակարգերն ու հնարավորությունները:
18:30 15.07.2025
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համարԵՄ արտաքին գործերի նախարարները պատժամիջոցներ են սահմանել Իրանի ութ քաղաքացիների նկատմամբ՝ ընդդիմությանը հետապնդելու և մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որն ընդունվել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո։ «ԵՄ խորհուրդը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ութ անհատների և մեկ կազմակերպության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների և սահմանային ճնշումների համար», […] ...
18:02 15.07.2025
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր կազմակերպությունԱյս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ հերթական հավաստի օպերատիվ տեղեկությունները, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով: Ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործությունների կատարման եղանակը, […] ...
17:54 15.07.2025
62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...
17:49 15.07.2025
ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններումՎարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...
17:42 15.07.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...