16:30 15.07.2025
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն:
Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են կրթական, մշակութային ու մասնակցային տարբեր նախաձեռնություններում՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն առաջարկվող ծրագրերի նկատմամբ և ներկայացնելով իրենց գաղափարները։ Նրանք նախարարին պատմել են նախընտրելի զբաղվածության ձևերի ու քննարկումների մասին՝ ընդգծելով, որ կենտրոնը դարձել է ոչ միայն ուսուցման, այլև ընկերական շփումների և նոր հմտությունների ձեռքբերման վայր։
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մատչելի կրթական, սոցիալական և մասնակցային միջավայրը զգալիորեն կնպաստի համայնքի երիտասարդների կարողությունների զարգացմանը, առաջնորդության և քաղաքացիական ակտիվության խթանմանը։ Նրա խոսքով՝ երիտասարդական կենտրոնը պետք է դառնա նաև հարթակ, որն կխթանի երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, կկազմակերպի ինտելեկտուալ ժամանց և կնպաստի իրազեկվածության բարձրացմանը։
Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով են կենտրոնի միջավայրն ու գույքային հագեցվածությունն ապահովում բավարար ներառականություն: Կենտրոնի տարբեր հատվածներում շրջայցի ընթացքում նշվել է, որ լուծված են տեղաշարժի հասանելիության խնդիրները. տեղադրվել է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ, որը տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց ևս հնարավորություն է տալիս լիարժեք օգտվելու կենտրոնի ծառայություններից:
Կենտրոնում գործում են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև գրադարանային հատված՝ ընթերցասրահով։ Սաներն ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի, կինոդիտումների, թեյախմությունների և թեմատիկ քննարկումների՝ հաճախ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև բաց դռների օրեր, որոնց ընթացքում ծնողները և այլ շահագրգիռ անձինք ծանոթանում են կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին։
Նախարարին ներկայացվել է, որ կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջությանը վերաբերող աշխատանք (Mental Health)։ Այս ուղղություններն ընտրվել են երիտասարդների կարիքներին համապատասխան։ Կենտրոնը գործում է երիտասարդական առաջնորդության մեթոդաբանությամբ, ըստ որի՝ հենց երիտասարդներն են որոշում իրենց հետաքրքրող ծրագրերի և գործունեության բովանդակությունը։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների հետ համագործակցությունը՝ կենտրոնի հիմնական ծրագրերն ու գործունեության ուղղությունները, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններն աշակերտներին ներկայացնելու նպատակով:
Երիտասարդական կենտրոնը տեղակայված է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Ամբողջությամբ վերանորոգված կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերին և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...
21:17 15.07.2025
Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԶելենսկիինՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...
21:00 15.07.2025
ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմըԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...
20:50 15.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...
20:40 15.07.2025
Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվելԻսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...
20:28 15.07.2025
Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացըՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...