Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:04 15.07.2025

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1634 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 303-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 43-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 37 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15322 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 238 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 622, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 3967, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 236, վարելու ընթացքում ծխելու՝ 381, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 676, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 29, արագության գերազանցման՝ 1995 և 4491 այլ իրավախախտում։ 521 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1794-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 249-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 178-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

BACK_TO_TOP