Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Հայաստանը կհամագործակցի Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ

16:40 25.03.2022

Մարտի 25-ին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») նախագահ Լադիսլավ Համրանին:

Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության («Եվրաջասթ») և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին» համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու երկկողմ պատրաստակամությունը: Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա տվյալների փոխանակման միջոցով համատեղ ուժերով դիմակայել կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետևանքով առաջացած ներկա և ապագա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները:

Լադիսլավ Համրանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում կառավարության վճռականությունը: Լադիսլավ Համրանը ընդգծել է, որ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը ազդակն է նրա, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել այլ պետությունների հետ՝ հատկապես կազմակերպված հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

Կողմերը վերահաստատել են երկկողմ հետաքրքրվածությունը համաձայնագրի շուրջ և պայմանավորվել ակտիվ բանակցային գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին՝ միևնույն ժամանակ ապահովելով համապատասխան երաշխիքներ՝ կապված անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների, այդ թվում՝ անձնական տվյալների գաղտնիության և պաշտպանության հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

17:49 15.07.2025

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:42 15.07.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

17:24 15.07.2025

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

17:12 15.07.2025

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Կարծես թե, այս պահին […] ...

BACK_TO_TOP