16:44 25.03.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
Կոմիտեի ղեկավարը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները՝ գործընթացում կարևորելով տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին. «Իհարկե, սա նաև նշանակում է, որ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ վստահության հիմքերով, մասնավորապես՝ այն ընկերությունները, որոնք վերջնական կարգավիճակ կստանան և հնարավորություն կունենան օգտվելու նախնական հայտարարագրման համակարգից, ինչպես նաև ստանալ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, պետք է ունենան նաև օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ բավարարեն ներկայացվող պահանջները»:
Ի դեպ, նախնական մաքսային հայտարարագրի համակարգից օգտվողներն, իրենց փորձից ելնելով, նշել են, որ այն իրենց աշխատանքը բավականաչափ հեշտացրել է․ կարճ ժամանակում կարողանում են ստանալ ապրանքը և տնօրինել, ըստ նպատակային կիրառության:
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի ձևաչափով: Տնտեսվարողներն իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են՝ իրականացվում են բոլոր քայլերը՝ մաքսային գործընթացները տնտեսվարողների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով։ Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով կոմիտեի ղեկավարը հանձնարարել է աշխատանքային հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ:
17:54 15.07.2025
62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...
17:49 15.07.2025
ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններումՎարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...
17:42 15.07.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...
17:24 15.07.2025
Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտԻնչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...
17:12 15.07.2025
ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառովԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Կարծես թե, այս պահին […] ...