Կայացել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+32.09 oC

Կայացել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» համաժողովը

16:49 25.03.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 24-ին մասնակցել է «Ոչխարաբուծության եվրոպական փորձը և դրա կիրառումը Հայաստանում» թեմայով համաժողովին։

Համաժողովի հիմնական նպատակն էր հավաքագրել ոլորտում առկա գիտելիքները՝ հիմնվելով միջազգային առաջադեմ փորձի վրա, վերլուծել ոլորտում առկա խոչընդոտներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:

Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության գծով պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ֆերմերներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Ոչխարաբուծության ոլորտի զարգացումը Հայաստանում պայմանավորված է ոչխարաբուծության համար խիստ նպաստավոր բնակլիմայական պայմանների և արոտավայրերի ընդարձակ տարածքների առկայությամբ։ Այս ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն նպաստում է ոչ միայն պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, այլև արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի մասին վկայում են յուրաքանչյուր տարի մեր երկրում արձանագրվող ոչխարի արտահանման բարձր ցուցանիշները»։

Նախարարի տեղակալը հավելել է, որ նմանատիպ միջոցառումները կարևորվում են այն առումով, որ ֆերմերների շրջանում բարձրանում է իրազեկվածության մակարդակը կենդանիների պահվածքի, կերակրման նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով, ինչ էլ, իր հերթին, նպաստում է արտադրողականության բարձրացմանը։ «Կարևոր է նաև ծրագրի կողմից իրականացված փորձացուցադրական տնտեսությունների ստեղծումը և ներկրված տոհմային կենդանիների առկայությունը, նաև ծրագրի հետևողականությունը, այն է՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ տարբեր ուսուցումների կազմակերպումը»,- նշել է Տիգրան Գաբրիելյանը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին ասել է․ «Ոչխարաբուծությունը Հայաստանում անասնապահության կարևորագույն ճյուղերից է, որն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի մոտ 15 տոկոսը։ Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է ընձեռում վերհանելու ոլորտում առկա խոշոր խոչընդոտները և առաջադրելու նոր գաղափարներ ու լուծումներ, որոնք կնպաստեն Հայաստանում ոչխարաբուծության կայուն աճին»:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլիի խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունները նախատեսում են համագործակցություն շրջակա միջավայրի պահպանման, պաշտպանության, բարելավման և վերականգնման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն եղանակով օգտագործման ուղղությամբ:

«ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագիրն ընդլայնում է տեղական ավելացված արժեքը, արդիականացնում է պաշտոնական վերահսկողությունը կարգավորող իրավական դաշտը, երաշխավորում է կենդանիների առողջությունը և ապահովում է ավելի անվտանգ սննդի շղթա»,- ընդգծել է Անդրեա Բաջջիոլին:

Հայաստանում ոչխարաբուծության արժեշղթայի ձևավորմանն աջակցելու նպատակով ԵՄ-ԿԳՆՀ ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են մի շարք գործողություններ։ Մասնավորապես, Հայաստան են առաքվել ոչխարի ավելի քան 400 գլուխ բարձր մսատվություն ապահովող ցեղատեսակներ և բաշխվել ծրագրի շահառու ֆերմերների շրջանում: Շիրակի մարզում գործունեություն ծավալող բրդի վերամշակման և ոչխարի կաշվի արտադրությունները ստացել են օժանդակություն նոր սարքավորումների տեսքով, իսկ ոչխարաբույծ ֆերմերների համար կազմակերպվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ: Ծրագրի շրջանակում օրերս Շիրակի մարզի Ազատան համայնքում հիմնադրվել է տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական կենտրոնը:

Միջոցառումը կազմակերպվել է «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԶԾ hայաստանյան գրասենյակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 15.07.2025

SHANTNEWS

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

17:54 15.07.2025

62-ամյա տղամարդուն դանակահարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 20:54-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 62-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Վարդանանց-Հանրապետության փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 62-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը: […] ...

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

17:49 15.07.2025

ԱԱԾ տնօրենի երեք տեղակալները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Վարչապետը որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ ԱԱԾ երեք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում: ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում վերանշանակվել է Արամ Հակոբյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հակոբյանին վերանշանակել ազգային […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

17:42 15.07.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Ուրուգվայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, հնարավոր համագործակցության ուղիները։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման խթանմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև B2B հանդիպումների կազմակերպման հնարավորությանը՝ Ուրուգվայի շուկայում հայկական արտադրանքի առաջմղման […] ...

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

17:24 15.07.2025

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ

Ինչպե՞ս ապահովել փոքրիկների անվտանգությունը տանը, հատկապես՝ պատուհանների մոտ: Ի՞նչ վտանգներ կան, և ինչպե՞ս կանխել դրանք: Մանրամասները՝ Առողջապահության նախարարության տեսանյութում: «Վերահսկե՛ք երեխաներին: Երբեք մի՛ թողեք նրանց առանց հսկողության, նույնիսկ` մի պահ, քանի որ ոչ մի անվտանգության միջոց չի կարող փոխարինել մեծահասակի ուշադրությանը»: ...

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

17:12 15.07.2025

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը՝ Թրամփի նախատեսած միջոցների պատճառով

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։ «Կարծես թե, այս պահին […] ...

BACK_TO_TOP