Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գևորգ Պապոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+28.09 oC

Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գևորգ Պապոյան

16:57 25.03.2022

Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն իր խոսքում նշել էր, որ հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած անհամաձայնություններն ու պարզաբանումները, տեխնիկական պատճառներով, ժամանակին ՀՊ-ին չեն հասել:

Քանի որ Հաշվեքննիչ պալատը ծանոթ չէր նախարարության դիրքորոշմանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել էր նիստը հետաձգել, ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` քննարկելու արձանագրված անհամապատասխանությունները, և դրանց վերաբերյալ երկուստեք մոտեցումները:

Մարտի 25-ին նույն մշտական հանձնաժողովների հրավիրած համատեղ նիստում Գևորգ Պապոյանի և Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումը:

Ըստ ՀՊ-ի զեկույցի` հաշվետու ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագրեր, որոնք կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:

Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:

Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ` պակաս վճարման դեպքեր:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հաշվեքննությունը վերաբերել է ինն ամիսների կատարողականներին, տարեկան ամփոփման պարագայում այդ խնդրի հետ կապված մտահոգություններից շատերը կփարատվեին:

Առողջապահության նախարարը նաև նշել է, որ աշխատանքների կատարման ամսական համամասնությունը որոշվում է` տարեկան գումարը բաժանելով 12 ամիսների վրա:

Անահիտ Ավանեսյանը փաստել է, որ բժշկական կենտրոնների ֆինանսավորումն իրականացվել է նախատեսված ծրագրերով:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվել են աշխատավարձերի ժամանակին վճարմանը, համավարակին, պատվաստումներին, պարգևավճարներին և այլն:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ առողջապահության բնագավառի վերաբերյալ բոլոր տվյալները պետք է ներառվեն «Արմեդ» համակարգում, որպեսզի հաշվեքննողները հնարավորություն ունենան համեմատել դրանք:

Անահիտ Ավանեսյանը համաձայնել է ՀՊ նախագահի հետ` նշելով, որ «Արմեդ» համակարգում պետք է ունենալ տեղեկատվական տվյալների ամբողջություն:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է պոլիկլինիկաների ֆինանսավորման խնդրին, կարևոր է համարել բժշկական կազմի ժամանակին աշխատավարձի վճարումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:50 15.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP