Չինաստանը և Հնդկաստանը լրջորեն անհանգստացած են պատժամիջոցների ազդեցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Չինաստանը և Հնդկաստանը լրջորեն անհանգստացած են պատժամիջոցների ազդեցությամբ

20:41 25.03.2022

Չինաստանը և Հնդկաստանը լրջորեն անհանգստացած են համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությունից, ուրբաթ օրը Չինաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների միջև կայացած բանակցություններից հետո ասել է Չինաստանի ԱԳՆ-ն։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին բանակցություններ է վարել իր հնդիկ գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

«Կողմերը լրջորեն անհանգստացած են համաշխարհային տնտեսության և մատակարարման շղթայի անվտանգության վրա միակողմանի պատժամիջոցների ազդեցությամբ», – ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարը Դելի էր ժամանել նախօրեին։ Հնդկաստանը  չինացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր հարևան երկիր՝ 2020 թվականին երկու երկրների զինված ուժերի միջև մի շարք հակամարտություններից հետո։
Արևմտյան երկրները նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել, այդ թվում՝ ռուսական բանկերի և ձեռնարկությունների դեմ՝ Ուկրաինայի պատճառով։ Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնությունում արտադրական օբյեկտների փակման մասին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, սակայն Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք Արևմուտքը ստեղծում է նրա համար։

 

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։ Պուտինը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փաստացիորեն չեն կատարել  Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները՝ սառեցնելով նրա արժութային պահուստները։ Նա նշել է, որ ընթացիկ իրադարձությունները սահման են քաշում Արևմուտքի համաշխարհային գերիշխանության թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP