15:40 28.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Վաղարշապատ համայնքի երիտասարդների, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ-ի համագործակցությամբ իրականացված «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի մասնակիցների հետ։
Հանդիպումը կայացել է «Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի շրջանակում հիմնված երիտասարդական մշակութային կենտրոնում:
«Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագրի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հակիրճ հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և ծրագրի արդյունքների վերաբերյալ։
«Հզորացի՛ր, հզորացրո՛ւ» ծրագիրն իրականություն է դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ «ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանցային միջավայրի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման նախագծեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրում ներառված մարքեթինգի, վաճառքի, անձի բրենդավորման, սոցիալական ձեռնարկատիրության և հայ մշակույթի վերաբերյալ եռամսյա անվճար դասընթացներին մասնակցել է 16-30 տարեկան 27 երիտասարդ։ Արդյունքները ներկայացնելիս ծրագրի ղեկավարը հատկանշական է համարել այն փաստը, որ դասընթացների ընթացքում մասնակից երիտասարդները բազմաթիվ բիզնես-գաղափարներ են առաջադրել, որոնցից շատերն արդեն իսկ կյանքի են կոչվել և հաջողությամբ գործում են։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե ներկաներից քանիսն են տեղյակ և հետևում ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, մասնավորապես՝ երիտասարդությանը վերաբերող միջոցառումներին, թե որքանով են իրազեկված տեղական և ազգային մակարդակում երիտասարդական հիմնախնդիրներից և դրանց լուծմանն ուղղված գործողություններից։
Խոսելով երիտասարդական պետական քաղաքականությունից՝ փոխնախարարը նշել է, որ այն առաջին հերթին միտված է յուրաքանչյուր երիտասարդի ներուժի բացահայտմանն ու իրացմանը, հնարավորությունների ու կարողունակությունների զարգացմանը, երիտասարդության ինքնահաստատման և ինքնադրսևորման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը և այլն։
«Կյանքում և աշխատանքային միջավայրում կայացած, մրցունակ, հաջողակ և երջանիկ երիտասարդը անտարբեր չի կարող լինել հանրային կյանքի տարատեսակ խնդիրների նկատմամբ և արդյունավետ մասնակցություն կունենա իր համայնքի, մարզի, ի վերջո, պետության զարգացման գործում՝ արժանավայել քաղաքացիական պատասխանատու վարք դրսևորելով և իր ուժերը ծառայեցնելով հանրությանը հուզող խնդիրների լուծմանը։ Միաժամանակ կոչ եմ անում բոլորիդ հետևողական և նախանձախնդիր լինելու մասնագիտական և անձնային աճի առումով, մասնակցելու համայնքային որոշումների կայացմանը, հանձնառու լինելու մեր երկրի բարեկեցիկ ապագայի կերտման հարցում և պարզապես լինելու այն երիտասարդը, որն ի վիճակի է ըստ անհրաժեշտության փոխել իր կյանքն ու իրեն շրջապատող աշխարհը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։
Այնուհետև փոխնախարարը և հանդիպմանը ներկա գտնվող՝ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը ներկայացրել են երիտասարդության ոլորտում 2022 թվականի ընթացիկ և սպասվող միջոցառումները, ՀՀ կառավարության վերոնշյալ ծրագրով սահմանված նպատակների լուծմանն ուղղված դրամաշնորհային մրցույթները, միջազգային մրցույթների, արտերկրում ուսուցման մասին որոշ տեղեկություններ՝ հորդորելով ներկաներին լինել ակտիվ, իրազեկված և պահանջատեր։
Հանդիպման ընթացքում երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին և ստացել սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախարարությունն ու ոլորտը համակարգող վարչությունը միշտ պատրաստ են արձագանքելու նմանօրինակ ձևաչափով հանդիպումներին՝ երիտասարդների հետ քննարկմամբ և նրանց իսկ ակտիվ մասնակցությամբ բարելավելու և առավել թիրախային ու նպատակային դարձնելու երիտասարդական պետական ծրագրերն ու միջոցառումները։
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...