15:52 28.03.2022
Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար:
Փետրվարի 28-ից մարտի 18-ն ԱԻՆ Փրկարար ծառայության 27 փրկարարական ծառայողներ Լուսակերտի ուսումնական կենտրոնում մասնակցել են «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային հետախուզական/զանգվածային խոցվածների ախտահանման նոր սարքավորումների վերաբերյալ» դասընթացին, որի ավարտից հետո ամերիկյան կողմից տրամադրվել է մոտավորապես 1 մլն ամերիկյան դոլար արժողությամբ գույք:
«ՅՈՒ ԷՅ ՎԻ լաբորատորիա» ընկերությունում շարունակվում են փետրվարի 7-ից մեկնարկած «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» թեմայով դասընթացները, որին մասնակցում են ԱԻՆ ՓԾ 8 փրկարարական ծառայողներ: Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով 12 գործնական պարապմունքներ: Տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային և 51 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել համայնքներում անցկացված 22 շտաբային, կազմակերպություններում անցկացված 2 օբյեկտային և 22 հատուկ տակտիկական ուսումնավարժությունների։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտին սպասարկել է 53801 զանգ:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...