16:42 28.03.2022
Համաձայն ՀՀ վարչապետի «Հայաստանի Հանրապետության 2023 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» 2022 թվականի հունվարի 20-ի N 72-Ա որոշման հավելվածի 19-րդ կետի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է նախարարության 2023-2025 թթ. բյուջետային հայտի հանրային քննարկումներ:
Քննարկումներին հրավիրվում են համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ մարտի 31-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մտադրության նամակ՝ նշելով կազմակերպության անվանումը և մասնակցի անուն, ազգանունը։ Մասնակցությունը կհավաստվի հետադարձ նամակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023-2025 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ՝ 2023 թ․ բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հարկ է ներկայացնել գրավոր՝ կից ձևաչափով՝ նախքան քննարկման օրը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՄԺԾԾ հայտը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում՝ https://escs.am/am/category/budget/ :
Քննարկումները տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան,Վ. Սարգսյան 3, Կառավարական N 2 շենք, 9-րդ հարկ):
Քննարկումների ժամանակացույցը՝ ստորև.
Սպորտ – 1 ապրիլի 2022 թ. ժամը 15։00
Մշակութային ժառանգություն, հուշարձանների պահպանություն – 31 մարտի 2022 թ. ժամը 11։00
Ժամանակակից արվեստ,գրահրատարակչություն – 31 մարտի 2022 թ. ժամը 15:00
Երիտասարդություն, արտաքին կապեր – 5 ապրիլի 2022 թ. ժամը 15։00
Հանրակրթություն, նախնական և միջին մասնագիտական կրթություն – 6 ապրիլի 2022 թ. ժամը 11։00
Բարձրագույն կրթություն – 6 ապրիլի 2022 թ. ժամը 15։00
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...