15:45 28.07.2018
Ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբաններին, թե նրանց պատկերացմամբ, ինչքանով է իրենց համար հեշտ լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին:
«Եթե հետագա գործընթացները լինեն այնպես, ինչպես առաջին նիստի ժամանակ, ապա՝ ոչ: Ամեն դեպքում, ես այդքան վատատես չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, վերաքննիչ կամ այլ դատարաններում հույս ունեմ, որ այլ արդյունք պետք է ստանամ»,- ասել է Արամ Օրբելյանը:
Ըստ փաստաբանի՝ ԱՄՆ-ում կամ Հոլանդիայի դատարաններում այսպիսի փաստաթղթերով գործը կհամարվեր անհարագալից վերաբերմունք դատարանի նկատմամբ, գործը միանգամից կփակեին:
«Ինչ-որ մեկը պատմել է Պողոս Պողոսյանին, որ եղել է այսպես և դրանով կալանավորում են», – հավելել է փաստաբանը:
ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հավելել է, որ մեղադրանքի հիմքում դրված փաստաթուղթը մի քանի տարբերակ ունի:
«Այսինքն՝ որ պահին որը հարմար է»,- հավելել է Սողոմոնյանը:
Փաստաբան Ռուբեն Սահակյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահին արդարացնելն իրենց համար շատ դժվար է լինելու:
«Մի դեպքում իրավիճակը կհեշտանա՝ եթե այս գործին միջամտի ՀՀ վարչապետը»,- ասել է Սահակյանը:
11:30 12.05.2025
Անցած 4 օրում գրանցված 58 ավտովթարի հետևանքով 90 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 1 մարդ զոհվել էԲացահայտվել է 285 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 48 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 36 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 16 դեպք՝ հոգեկան ներգործության, 9-ական դեպք՝ […] ...
11:07 12.05.2025
Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդությունՔաշմիրի հակամարտության կարգավորումը Հնդկաստանի և Պակիստանի միջև երկկողմանի հարց է և չի պահանջում երրորդ երկրների միջնորդություն։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում Հնդկաստանի գերագույն կոմիսար (ավագ դիվանագետ) Շիլպակ Ամբուլեն։ «Մեզ համար Քաշմիրը երկկողմանի հարց է, այլ ոչ թե միջազգային։ Մեզ համար «միջնորդություն» բառը տեղին չէ Քաշմիրի հարցը լուծելու համար», – ասել է նա Bloomberg TV-ին։ Ամբուլեն […] ...
10:50 12.05.2025
Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի «Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:43 12.05.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպքՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...
10:35 12.05.2025
Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՄայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
10:27 12.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...