16:30 28.07.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկին գործով դատապարտելու մասով կա նաև հասարակական պահանջ, երկրորդ նախագահին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հետևյալ պատասխանն է տվել.
«Այդ ո՞վ է որոշել հասարակական պահանջը, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՝ մի քանի շիզոֆրենիկ … Իրե՞նց մասին է խոսքը, այդ հասարակության, ժողովրդի անունից խոսելն այդպես հեշտ է, հասկանում եմ, որ մոդայիկ է, բայց խոսել, որ պահանջ է ձևավորված, համաձայն չեմ: Սա մեկ: Երկրորդ՝ երկու-երեք անգամ Ռոբերտ Քոչարյանը, մեր գրասենյակը պարզաբանումներ են տվել Մարտի մեկի հետ կապված, մենք քիչ ենք խոսել ոչ միայն նրան համար, որ մտածել ենք, որ ողջամիտ մարդիկ մեզ կհասկանան, այլ նաև, որ մենք վստահ ենք, որ որևէ մեղք չենք գործել: Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի: Չի ունեցել և չունի, որովհետև որևէ հանցանք չի կատարել: Սա պետք է հստակ արձանագրել»:
Ի վերջո, ո՞վ է պատասխանատու կատարվածի համար հարցին էլ Սողոմոնյանն այսպիսի պատասխան է տվել.
«Մենք հենց դա ենք ուզում իմանալ, թե ով է պատասխանատու, բայց իմանալ ոչ թե նշանակելով, ուղղակի որոշելով, որ մենք պատասխանատու ենք նշանակում, այլ մենք ուզում ենք իմանալ նորմալ քննության հետևանքով, ոչ թե զոհեր ու մեղավորներ նշանակելով»:
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհինՀուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...
18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...
18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:30 23.07.2025
Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...