15:07 30.03.2022
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը:
2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել և անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և 58 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ են: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ կապված իր գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին սահմանված կարգով ներկայացրել է 2021թ.:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ 2020թ. մեկնարկել են նաև ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվելու նախապատրաստական աշխատանքները: Հանրաքվեի գործընթացը չեղարկվել է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի կողմից կատարված աշխատանքները մինչև չեղարկումը:
Զեկուցողն անդրադարձել է 2021թ. ընդունված ԸՕ-ին՝ ներկայացնելով նոր իրավակարգավորումներով պայմանավորված կատարված անհրաժեշտ ծրագրային աշխատանքները:
Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքները, ծրագրային փոփոխություններն ու լուծումները, ամրագրված գործիքակազմը միտված են կատարելագործելու ընտրական գործընթացը:
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։ ...
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...