16:18 30.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և մեդալակիր մարզիկները:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է մեդալակիրներին տպավորիչ արդյունքների համար. «Նախադեպը չունեցող արդյունք եք գրանցել, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ: Կարծում եմ՝ ձեր սպորտաձևում շատ կարևոր է համադրել սառնասրտությունն ու կենտրոնացումը: Ձեր հայացքներում ես տեսա այդ ամենը: Հպարտանում ենք ձեզնով: Աստված տա՝ այդ կրակոցները միայն սպորտային նպատակներով հնչեն»:
Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ ցանկացած արդյունք ու մեդալ համարժեք ուշադրության են արժանանում պետության կողմից. «Եթե կա արդյունք, ապա այն չի կարող աննկատ մնալ պետության կողմից, և պետության վերաբերմունքն էլ չի կարող մնալ նույնը, ինչ նախորդ տարի էր: Աջակցությունը միանշանակ կավելանա: Մենք շատ հպարտ ենք ձեր արդյունքներով, բայց միայն հպարտ լինելը քիչ է: Մենք էլ մեր կողմից պետք է շոշափելի քայլեր անենք, և հավատացա՛ծ եղեք՝ այդպես էլ կլինի»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ֆինանսավորումը կավելանա, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել. «Բյուջեով հաշվարկել ենք և մյուս տարի գումար ենք հատկացնելու, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել: Խոստանում են՝ կարող են նաև վարկանիշ ձեռք բերել, մենք էլ կապահովենք այդ մրցաշարերին մասնակցությունը»:
Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր դարձած Լիլիթ Մկրտչյանը խոստովանում է՝ դեռևս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ հաջողություն են գրանցել կարևոր ստուգատեսում.
«Իրականում սպասելիքներս հենց այսպիսինն էին: Սպասում էի, որ ոսկե մեդալ կնվաճեմ, թեև կրկնակի ոսկու ակնկալիք չունեի: Երբ առաջին անգամ կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, հասկացա, որ կարող եմ այն կրկնել: Ճիշտն ասած՝ դեռ չենք գիտակցում, թե ինչ ենք արել: Փորձում ենք մեր արած աշխատանքի արդյունքները քաղել»,- ասում է Լիլիթ Մկրտչյանն ու խոստովանում՝ իրենց հաճելիորեն զարմացրել է ԵԱ-ում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցնելու փաստը:
«Բոլորս ապշել էինք: Մեր ավագ մարզիչը վերջին օրը եկավ ու ասաց, որ թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն ենք զբաղեցրել, շնորհավորեց մեզ պատմություն կերտելու կապակցությամբ: Դժվարանում էինք հավատալ: Շատ ուրախ ենք: Առավել հաճելի էր, երբ եզրափակչում քո երկրի ներկայացուցչի հետ էիր պայքարում»,- հավելում է Լիլիթ Մկրտչյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներն ավելին էին, քան իրենք կսպասեին. «Գիտեի՝ բարձր ցուցանիշներ ցույց տվող երեխաներ ունեինք, ու մեդալների ակնկալիքներ կային, բայց ոչ այսքան: Փառք Աստծո, ավելի լավ արդյունքներ ունեցանք: Եվրոպայի ուժեղագույն երկրների պայքարում էլ թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրինք: Շատ հաճելի ու զարմանալի էր»:
Գյումրիի՝ հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի երիտասարդ սաները՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյանը ևս մեդալակիրների թվում են: Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է Գյումրիում հրաձգության մարզադպրոցի պայմաններից: Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է՝ նոր կառուցվող մարզադպրոցի, որը կրելու է Արթուր Ալեքսանյանի անունը, տարածքում նախատեսում են հրաձգության՝ ամբողջովին նոր գույքով հագեցած մարզադպրոց ունենալ:
Հիշեցնենք՝ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: 557 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը:
Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):
Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
16:58 16.07.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […] ...
16:56 16.07.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում […] ...
16:43 16.07.2025
Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...