Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

14:05 16.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպման ճկունություն և ընթացիկ տեղեկատվության առավել արագ փոխանակում։

Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուր գերատեսչության գործառութային դերն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։ Քննարկման ընթացքում նշվել է, որ ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվում է հիմնել նաև արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որի ներդրումային ծրագիրը զուգահեռաբար մշակվում է։ Առաջնահերթ է նաև ազգային ստադիոնի կառուցումը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում կամ նրա հարակից տարածքում։

Անդրադառնալով կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է մաքրման կայանի կառուցման անհրաժեշտությունը, որը կարևոր նշանակություն ունի տարածքի բնական միջավայրի պահպանման և համատեղելի զարգացման առումով։

Նախարարը հավելել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են բավականին արագ տեմպերով, և կարևոր է պահպանել աշխատանքների դինամիկան՝ հաշվի առնելով սեղմ ժամկետները և ծրագրի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքին առնչվող մի շարք այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

17:46 16.07.2025

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։ «Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

17:40 16.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 15-16-ը

Բացահայտվել է 127 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

17:33 16.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Դաղերին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Լիբանանի հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքը պատմականորեն ձևավորված է ջերմ բարեկամական կապերի և ընդհանուր արժեքների վրա: «Վստահ եմ, որ Դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը Լիբանանի […] ...

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

17:25 16.07.2025

Հյուրանոցից հեռախոս գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հուլիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հակոբ Պարոնյան փողոցում գտնվող հյուրանոցի մի համարից գողացել են օտարերկրյա քաղաքացու բջջային հեռախոսը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: […] ...

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

17:18 16.07.2025

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ

Հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած բանակցությունների կապակցությամբ: Նա նշել է, որ դրանք կարող են դրական արդյունքներ ունենալ, բայց չի ցանկանա, որ Աբու Դաբիի այդ հանդիպումը ֆետիշացվի կամ նսեմացվի։ «Ես այսօր մտածում էի, որ Աբու Դաբին առաջին դեպքն էր, […] ...

Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում

17:12 16.07.2025

Արարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ ԱԳ նախարարը հուլիսի 16-25-ը կմեկնի արձակուրդ: «Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 15-ի «Արարատ Միրզոյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 628-Ա որոշման 2-րդ կետում «կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը» բառերը փոխարինել […] ...

BACK_TO_TOP