ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման դեպքում Գերմանիան գործողությունների պլան կգործարկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

ՌԴ-ից գազի մատակարարումների դադարեցման դեպքում Գերմանիան գործողությունների պլան կգործարկի

16:55 30.03.2022

Գերմանիայի իշխանությունները գործարկել են երկրի էներգետիկական անվտանգությունն ապահովելու արտակարգ պլան, եթե Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված ընդհատումներ լինեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքին:

«Ռուսական կողմից ստացվել է մի քանի հայտարարություն այն մասին, որ եթե դա (ռուբլով վճարումները) տեղի չունենա, այդ ժամանակ մատակարարումները կդադարեցվեն: Այսպիսի իրադրությանը պատրաստ լինելու համար ես այսօր ակտիվացրել եմ նախազգուշացման առաջին մակարդակը»,- ասել է նա: Նրա խոսքերով՝ ԳԴՀ-ի կառավարությունը նախաձեռնել է այդ պլանի հնարավոր երեք փուլերից առաջինը:

Այդ փուլի շրջանակներում կստեղծեն օպերատիվ խումբ, որն ամենօրյա հանդիպումներ կանցկացնի գազի մատակարարումների հետ կապված իրադրությանը հետևելու համար: Հաբեքն իր կողմից կոչ է արել Գերմանիայի ընկերություններին և սպառողներին՝ օգնել նվազեցնելու էներգիայի օգտագործումը: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկա դրությամբ երկրում գազի պահեստարանների լցվածության մակարդակը կազմում է մոտավորապես 25 տոկոս:

Հաբեքի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարություն տվեց, որպեսզի ռուսական գազի դիմաց դոլարով և եվրոյով վճարումները փոխարինվեն ռուբլով: Մեկնաբանելով Արևմուտքի կողմից հնչեցված քննադատությունը, որը վերաբերում է Եվրոպայի երկրների գազի մատակարարումների դիմաց վճարումները ռուբլով կատարելու ՌԴ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել է, որ «մենք անվճար գազ չենք մատակարարելու Արևմտյան Եվրոպային», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

16:20 16.07.2025

Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

16:08 16.07.2025

25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

16:00 16.07.2025

Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար

Դիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

15:49 16.07.2025

Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահին

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

15:40 16.07.2025

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը դատապարտվել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է 1 տարի 8 ամսվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։ Դատարանի վճիռը կբողոքարկվի,հայտնել են պաշտպանները։ Դատարանի որոշումը չի նախատեսում քաղաքական գործունեության արգելք։ Իմամօղլուի դեմ գործը հարուցվել է հունվարի վերջին, երբ նա կոշտ արտահայտություններ է արել Ստամբուլի դատախազ Ակին Գյուրլեքի հասցեին, ինչը դատախազությունը համարել է պաշտոնյայի նկատմամբ վիրավորանք: ...

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

15:31 16.07.2025

Ավելի հավանական է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի հավանական է համարում, որ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօրվա ասուլիսի ընթացքում։ «Ավելի հավանական է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, քան կապասառեցնի իր անդամակցությունն այդ կազմակերպությանը»,- նշել է Փաշինյանը։   ...

BACK_TO_TOP