17:44 28.07.2018
Al Jazeera հեռուստաընկերության Talk to Al Jazeera ծրագրի հաղորդավար Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերը այցելել է Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով: Հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է արդեն իսկ արձանագրած հաջողությունների, ինչպես նաև իր առջև ծառացած մարտահրավերների մասին: Մինչ օրս ունեցած ձերքբերումներից Նիկոլ Փաշինյանը առանձնացրել է հետևյալը.
«Ամենակարևոր բանը, որ մենք արդեն փոխել ենք, մարդկանց կողմից իրենց սեփական դերի ընկալումն է: Դա ամենակարևոր փոփոխությունն է, որին մենք հասել ենք: Մինչև հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների մեծ մասը կարծում էր, որ իրենց դիրքորոշումից ոչինչ կախված չէ, բայց մենք մեր քաղաքացիներին ստիպեցինք հավատալ, որ նրանց ձայնը ամենակարևոր գործոնն է մեր երկրի քաղաքական և հասարակական կյանքում»:
Al Jazeera-ի հաղորդավար Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերը նշել է, որ պատմությունից դատելով՝ մարդիկ հեղափոխություններից հետո շոշափելի փոփոխություններ են ակնկալում անմիջապես: ՀՀ վարչապետը նշել է, որ առաջիկա քայլերից են լինելու տնտեսական բարեփոխումները, տնտեսության ազատականացումը և այն գրավիչ դարձնելը թե՛ արտասահմանյան, թե՛ հայաաստանյան ներդնողների համար:
«Դուք արտաքին քաղաքականության մեծ փորձ չունեք, զինվորական չեք, ձեր երկիրը իր հարևան Ադրբեջանի հետ հակամարտության մեջ է, Ձեր նախարարների թիմը Ձեզնից երիտասարդ է, Դուք էլ ընդամենը 43 տարեկան եք: Արդյո՞ք Դուք համապատասխանում եք այս պաշտոնին», – հարցրել է Al Jazeera-ի հաղորդավարը:
Այս հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կրկին բերել է Նելսոն Մանդելայի օրինակը, ով նախքան Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ դառնալը 26 տարի բանտում էր անցկացրել:
«Ես քաղաքականությամբ զբաղվել եմ 1991 թվականից: Ես լրագրող եմ եղել, գրել եմ բազմաթիվ հոդվածներ զինվորական պաշտոնյաների, պետական պաշտոնյաների, քաղաքական գործընթացների մասին, և դա հսկայական դպրոց է, հսկայական փորձ է քաղաքական գործիչ, նախարար, վարչապետ, նախագահ դառնալու համար, քանի որ ես հետևում էի այս բոլոր մարդկանց և գրում էի, թե ինչն է ճիշտ նրանց գործողություններում, ինչը՝ սխալ»,- նշել է Փաշինյանը:
Իսկ ընտրությունների վաղ անցկացման անհրաժեշտության մասին հարցին Փաշինյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար:
«Մեր կարևոր նպատակն է ժողովրդավարական, թափանցիկ և ազատ ընտրություններ անցկացնել: Եթե մենք արտահերթ ընտրություններ անցկացնենք հիմա, դա հավասար պայմաններ չի ստեղծի այլ քաղաքական ուժերի համար: Մենք չենք ուզում անհավասար քաղաքական դաշտ ստեղծել: Մենք ցանկանում ենք մեր քաղաքական հակառակորդներին ժամանակ տալ՝ պատրաստվելու այդ ընտրություններին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Ինչ վերաբերում է երկրում բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ գումարին, Փաշինյանը նշել է, որ ֆինանսական օժանդակություն ակնկալվում է ոչ միայն ԱՄՆ-ից և Եվրոպական Միությունից, այլև Ռուսաստանից:
Այն հարցին, թե ինչպես է Հայաստանը հավասարակշռելու իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Փաշինյանը նշել է, որ ցանկացած երկրի հետ հարաբերություններ կառուցելու ժամանակ պետք է հաշվի առնվեն առաջին հերթին Հայաստանի շահերը:
«Չեմ կարծում, որ հարաբերությունները հավասարակշռելու կարիք կա: Մենք պետք է բարձրացնենք մեր հարաբերությունների որակը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ և այլն: Եվ մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք՝ հիմնվելով Հայաստանի ազգային շահերի վրա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցի ընթացքում հարց է հնչել նաև վերջին օրերին Փանիկ գյուղում ռուսական զորքերի անցկացրած զորավարժությունների հետ կապված միջադեպի մասին: Վարչապետը նշել է, որ միջադեպի կապակցությամբ ռուսական կողմը ներողություն է խնդրել, և դա եղել է սադրանք հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության դեմ:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Ռուսաստանը կարող է իր ազդեցությունն օգտագործել Հայաստանում, երբ դրա կարիքը լինի, Փաշինյանը պատասխանել է, որ աշխարհում չկա բացարձակ անկախ երկիր:
«Ողջ աշխարհում շատ երկրներ այլ երկրների վրա ազդելու գործիքներ ունեն: Չկա բացարձակ անկախություն որևէ երկրի համար, որովհետև բոլոր երկրները, միջազգային հանրությունը սերտորեն կապված են», – ընդգծել է Փաշինյանը:
Հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև իր անմիջական հարևանների հետ հարաբերություններին վերաբերող հարցին:
«Ինչպես ցանկացած ժողովրդավարական պետություն, մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Եվ դա շատ կարևոր է, որովհետև ես վստահ եմ, որ ժողովրդավարությունը ամենակարևոր գործոնն է մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- նշել է ՀՀ վարչապետը:
Իսկ Արդբեջանի ագրեսիան Փաշինյանը բացատրել է Հայաստանի հաջողություններով և այն մտավախությամբ, որ Հայաստանի օրինակը կարող է վարակիչ լինել Ադրբեջանի համար:
«Ինչո՞ւ է Ադրբեջանն ավելի ագրեսիվ դարձել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Դուք գիտեք, որ մենք մեծ հաջողություններ ունենք Հայաստանը ժողովրդավարական պետություն դարձնելու գործում, կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Կարծում եմ, որ Իլհամ Ալիևը մտավախություն ունի, որ ադրբեջանցիներին կարող է ոգեշնչել հայաստանյան հեղափոխությունը, և նրանք կփորձեն նմանատիպ փոփոխություններ անել Ադրբեջանում: Կարծում եմ, որ Ադրբեջանի կառավարության ագրեսիվ հռետորաբանության ուժեղացումը կապված է այս իրավիճակի հետ: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի կառավարությունը փորձում է իր երկրում առկա խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղել դեպի Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,- հավելել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանն ունի կամք և ցանկություն հակամարտությունը խաղաղ լուծելու համար և պատրաստ է բանակցությունների:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելուն, Փաշինյանը նշել է, որ Թուրքիան է Հայաստանի հետ սահմանը փակել և հենց Թուրքիան պետք է որոշում կայացնի սահմանը բացելու վերաբերյալ:
«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայմանների, և Թուրքիան պետք է որոշում կայացնի այդ հարցում», – ընդգծել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը նաև մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ, քանի որ Իրանը Հայաստանի հարևանը և գործընկերն է: Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել բոլոր գործընթացներին, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ և ապահով դարձնելուն:
18:24 25.07.2025
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքումՀուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...