13:47 31.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետ հանդես է եկել ելույթով:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կնախատեսվեն Մ-6 – Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Թումանյան համայնքի Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերի, հիմնանորոգման, Մ-4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահմանի հատվածում՝ Պտղնի, Աբովյան, գտնվող կամրջի և Մ- 4, Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի սահմանի հատվածում՝ Տավուշի մարզի Թեղուտ, գտնվող կամուրջի վերանորոգման աշխատանքների` շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հատկացնել 3,114,231,008 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ 2,991,548,624 ՀՀ դրամ, տեխնիկական և հեղինակային հսկողության համար՝ 122,682,384 ՀՀ դրամ։ Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն այս տարի հիմնանորոգման ծրագրով նախատեսված 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ճանապարհների և կամուրջների նորոգման աշխատանքների իրականացումը: Այնուհետև վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում այս տարի պլանավորած 500 կմ ճանապարհների հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ այդ աշխատանքներին նախապատրաստվել են դեռևս 2021 թվականից. «Ընդգրկել ենք շուրջ 568 կմ ճանապարհ, որի համար սկսվել են տարբեր նախապատրաստական աշխատանքներ՝ մրցույթներ, նախագծեր, շինարարության մրցույթ, տեխնիկական հսկողություն և այլն: Այս 568 կմ ներառում է 87 ճանապարհ, այսինքն՝ 87 վայրում շինարարություն պետք է իրականացնենք: Դրանք գտնվում են տարբեր փուլերում. մոտ 366 կմ արդեն բավական առաջ գնացել ենք, նոր ընկերություններ, կազմակերպություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսները՝ ընթացքի մեջ են»:
Վարչապետն անդրադարձել է նաև Սյունիքի մարզում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներին: «Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանի մոտակայքում պիտի միանա նաև Մ2 ճանապարհին, և Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք, որ այս տարի ավարտենք: Արդյունքում՝ հիմա արդեն ունենք Կապանից Երևան նոր ճանապարհ: Եվս մեկ ճանապարհ կունենանք, որն արդեն Տաթևի ոլորանները կշրջանցի, և ըստ էության, և՛ ժամանակի առումով, և՛ կիլոմետրի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարարը հայտնել է, որ այդ ճանապարհները 6-ն են, և այնտեղ ամբողջ ձմեռ շինաշխատանքներ են իրականացվել. «Միայն վերջերս առատ ձյան պատճառով աշխատանքները դադարեցվել են, բայց առաջիկա օրերին կրկին կշարունակվեն: Ինչ վերաբերում է Տաթև-Լծենին, ապա 19.9 մոտ 20 կմ-ց 15.2 կմ ամբողջովին պատրաստ է: Ընդ որում՝ մեկ շինարարական ընկերություն իր ամբողջ հատվածը պատրաստել է և վերջնական շտկումներն է անում ասֆալտապատման աշխատանքների համար: Վերին Խոտանանի առումով 11 կմ միջանցիկ ճանապարհ ենք կառուցում: Արդյունքում՝ բեռնատարները գյուղից դուրս կբերվեն: Բացի դրանից՝ այս պահին գործող հատվածում կա 16 ոլորան, փոխարենը նոր հատվածում կունենանք 6 ոլորան»:
16:43 16.07.2025
Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
16:00 16.07.2025
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համարԴիմել ենք Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամագրվելու համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք նախորդող շրջանում ՇՀԿ-ում ունենք դիտորդի կարգավիճակ: Այնպես չէ, որ մենք ինչ-որ, այսպես ասած, զրոյական վիճակից հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում. Ընդ որում՝ սա նաև կապված է կազմակերպությունում տեղի ունեցող բովանդակային և կառուցվածքային փոփոխությունների հետ: […] ...
15:49 16.07.2025
Լոռու քրեական ոստիկանները 25-ամյա երիտասարդին ձերբակալել են գողության պահինՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23.20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։ Քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը: Վանաձորի բնակիչ 25-ամյա […] ...