12:45 02.04.2022
Իսրայելցի և եվրոպացի պալեոնթոլոգները պարզել են, որ սառցե դարաշրջանի ավարտը հանգեցրել է հիմնականում այն կաթնասունների անհետացմանը, որոնք փոքր ուղեղ են ունեցել՝ համեմատած իրենց մարմնի ընդհանուր զանգվածի հետ: Սա պոտենցիալ կերպով բացատրում է սառցադաշտային մեգաֆաունայի գրեթե բոլոր ներկայացուցիչների անհետացումը, գրում են գիտնականները Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք ուսումնասիրեցինք մոտ երեք հարյուր կենդանի և հինգ տասնյակ անհետացած կաթնասունների ուղեղի չափերը։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ կաթնասունների առաջին խմբի ուղեղի հարաբերական չափերը մոտ 53%-ով ավելի մեծ էին, քան անհետացած կենդանիների մոտ, ինչը ցույց է տալիս կաթնասունների անատոմիայի այս հատկանիշի կարևոր դերը սառցադաշտային ֆաունայի վերացման գործում»,- գրում են հետազոտողները։
Երկրի պատմության վերջին սառցե դարաշրջանը սկսվել է մոտ 2,6 միլիոն տարի առաջ:
Սառցե դարաշրջանի ավարտն ուղեկցվել է մեծ թվով բույսերի և կենդանիների, ներառյալ մամոնտների, բրդոտ ռնգեղջյուրների անհետացմամբ: Գիտնականները երկար ժամանակ փորձում էին հասկանալ, թե ինչու են անհետացել բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև, թե ինչ դեր կարող էր ունենալ մարդը նրանց անհետացման գործում: Մեգաֆաունայի անհետացման պատճառները հասկանալու համար Թել Ավիվի համալսարանի (Իսրայել) պրոֆեսոր Շայ Մեիրիի գլխավորած պալեոնթոլոգների խումբը հետաքրքրվել է, թե ինչպես կարող է կաթնասունների ուղեղի հարաբերական չափն ազդել մեգաֆաունայի որոշ ներկայացուցիչների անհետացման հավանականության վրա: Գիտնականները ենթադրել են, որ մեծ ուղեղն օգնում է կենդանիներին արագ հարմարվել շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին, այդ թվում՝ խուսափելով մարդկանց հետ շփումից:
Միջին հաշվով, բոլոր կաթնասունները, որոնք այսօր գոյություն ունեն, 53%-ով ավելի մեծ ուղեղ ունեն, քան մամոնտները, բրդոտ ռնգեղջյուրները, ատամնավոր կատուները և այլ կենդանիներ, որոնք անհետացել են 15-10 հազար տարի առաջ:
Այս օրինաչափության առկայությունը, ըստ պրոֆեսոր Մեյրիի և նրա գործընկերների, հուշում է, որ վարքագծային ճկունությունը և շրջակա միջավայրի նոր պայմաններին արագ հարմարվելու ունակությունը առանցքային դեր են խաղացել սառցե դարաշրջանի ավարտից հետո կենդանիների գոյատևման գործում: Հետագա ուսումնասիրություններն ու հաշվարկները ցույց կտան, թե ինչ տեղ է զբաղեցրել մարդը այս էվոլյուցիոն գործընթացներում։
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...
10:00 24.06.2025
Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն ՋոնսԱմերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...
09:46 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...