22:41 04.04.2022
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկրից արտաքսել մի խումբ ռուս դիվանագետների։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը և պնդում է, որ «վտարված աշխատակիցները զբաղվել են Ֆրանսիայի անվտանգության շահերին հակասող գործունեությամբ: Այդ գործունեությունը եվրոպական երկրների դեմ դեմարշի մի մասն է»,- ասել է ԱԳՆ-ը:
BFM հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը «մոտ 30 ռուս դիվանագետի» մասին է։
ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ կպատասխանի ֆրանսիական կողմի այս դեմարշին, միևնույն ժամանակ AFP գործակալությունը, վկայակոչելով հանրապետության արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, հայտնել է, որ Ֆրանսիան կարտաքսի 35 ռուս դիվանագետի։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն այն դիվանագետների վրա, որոնց գործունեությունը «հակասում է Ֆրանսիայի շահերին»։
Երկուշաբթի Գերմանիայի իշխանությունները ևս հայտարարել էին ռուս դիվանագետներին արտաքսելու մտադրության մասին։ Focus Online պորտալի փոխանցմամբ՝ խոսքը դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակցի մասին է։
Մարտի 29-ին եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Նիդեռլանդները և Իռլանդիան, հայտարարեցին, որ արտաքսում են ռուս դիվանագետներին Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության պատճառով։ Այսպիսով, 21 ռուս դիվանագետներ պետք է լքեն Բելգիան, 17 -ը՝ Նիդեռլանդները, չորսը՝ Իռլանդիան։ Ավելի վաղ Եվրամիության մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Բուլղարիան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան, նույնպես պահանջել էին ռուս դիվանագետներին լքել իրենց ընդունող երկրների տարածքը։
13:35 01.05.2025
Դպրոցականների խմբին վրաերթի ենթարկած տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է նրանց սպանելՃապոնիայի Օսակա քաղաքում դպրոցականների ուղղությամբ մեքենան վարած 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանկացել է սպանել նրանց, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ «Ես ամեն ինչից հոգնել էի։ Ուզում էի մեքենայով վրաերթի ենթարկել դպրոցականներին և սպանել նրանց», – ոստիկանությանը տված նրա խոստովանությունը մեջբերում է «Կիոդո» լրատվական գործակալությունը։ Տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով։ Ավելի վաղ NHK-ն հայտնել […] ...
13:20 01.05.2025
Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարարՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...