17:36 05.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ այսօր շրջայց է կատարել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ում (Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատոր), ծանոթացել շուկայի կառավարման ծրագրին։
Այնուհետև նախարարը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի կողմից կազմակերպած միջոցառմանը։
Ողջույնի խոսքում նախարարն ընդգծել է, որ էներգետիկայի բնագավառի զարգացման համատեքստում էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումն անհրաժեշտ և արդիական գործընթաց է, ժամանակի պահանջներին համապատասխանելու, ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին արձագանքելու, մասնակիցը դառնալու նպատակով։
«Մենք կարևորում ենք Հայաստանի էլեկտրաէներգետիկան շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման նպատակով իրականացվող բարեփոխումները և այս առումով 2022թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը նոր էջ է բացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի համար»,- ասել է նախարարը և հավելել, որ շարունակաբար զարգանալու և կատարելագործվելու է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկան, որը կստեղծի նաև գրավիչ ներդրումային միջավայր։
Բացի դրանից՝ շուկայի ազատականացումը կապահովի մուտքի հավասար պայմաններ և հնարավորություններ շուկայի մասնակիցների համար, ինչպես նաև կխթանի մրցակցությունը, որը կբերի էլեկտրաէներգիայի արդյունավետ գնագոյացմանը արտադրողների և սպառողների համար։
«Այս ամենը վստահություն է ներշնչում, որ իրականացվող աշխատանքները կտան ցանկալի արդյունք, որոնք կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և հուսալի ու անխափան էներգետիկ ծառայությունների մատուցմանը մեր քաղաքացիներին»,- ընդգծել է Սանոսյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանի էներգետիկ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար և վստահություն հայտնել հետագա համագործակցության հարցում:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...