22:35 17.04.2022
Սննդաբանները չորս մթերք են անվանել, որոնց օգտագործումը քնկոտություն է առաջացնում։ Նրանց առաջարկությունները հրապարակված են Eat This, Not That! կայքում:
«Գազավորված և այլ քաղցր ըմպելիքները արյան շաքարի ակնթարթային բարձրացում են առաջացնում, որին հաջորդում է շաքարի մակարդակի արագ անկումը: Շաքարի մակարդակի այս տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ էներգիայի վրա»,- ասում է սննդաբան Լիզա Յանգը։ Նա խորհուրդ է տալիս գազավորված ըմպելիքների փոխարեն խմել սովորական կամ հանքային ջուր: Քաղցրավենիքը նույնպես հանգեցնում է արյան շաքարի մակարդակի բարձրացմանը և ունի նման ազդեցություն: «Այնուհետև կարող է արյան շաքարի արագ անկում առաջանալ, ինչը կարող է մարդուն թուլացնել»,- ասում է Լորեն Մանաքերը:
Նրա խոսքով՝ որքան շատ շաքար ես ուտում, այնքան ավելի քնկոտ ես դառնում։
Վտանգավոր են նաև ոչ ամբողջական հացահատիկային արտադրանքները, որոնք հիմնված են զտված հացահատիկի վրա: «Զտված հացահատիկները, ինչպիսիք են սպիտակ հացի և մակարոնեղենի մեջ պարունակվող հացահատիկները, կարող են հանգեցնել էներգիայի ցածր մակարդակի: Այն արագ մարսվում է, ինչը հանգեցնում է արյան շաքարի մակարդակի կտրուկ աճի, այնուհետև՝ նվազմանը»,- բացատրում է Յանը:
Սննդաբանները խորհուրդ են տալիս հրաժարվել նաև տապակած հավից։ «Դա միանշանակ համեղ ուտեստ է, բայց այն ուտելուց հետո մարդիկ թուլություն են զգում։ Տապակած մթերքները դժվար են մարսվում և համարվում են «ծանր»: Ճարպի և աղի համադրությունը առաջացնում է ծանրության զգացում և էներգիայի նվազում»,- ասում է Մանաքերը։
21:28 23.06.2025
Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազայինԻրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...
21:22 23.06.2025
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱԻտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...
21:00 23.06.2025
Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումներըԻրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...
20:52 23.06.2025
Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետԲրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...
20:46 23.06.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետՀունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...
20:43 23.06.2025
Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. ԳրոսսիԻրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...